Մամուլի ասուլիս 12-10-2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքելով ԱՄՆ-ում բնակվող լրագրողի անհետացմանը, որի սպանության մեջ մեղադրվում է Բեն Սալմանը, հստակ հայտարարում է, որ պատրաստ չէ հրաժարվել Ռիադի հետ սպառազինական պայմանագրերից:
Ֆարս
Երբ ԱՄՆ նախագահի լկտիությունը գերազանցում է սահմանները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքելով ԱՄՆ-ում բնակվող լրագրողի անհետացմանը, որի սպանության մեջ մեղադրվում է Բեն Սալմանը, հստակ հայտարարում է, որ պատրաստ չէ հրաժարվել Ռիադի հետ սպառազինական պայմանագրերից:
Սաուդյան ռեժիմին քննադատող լրագրող ու քաղաքական վերլուծաբան Ջամալ Խաշողջին իր ամուսնության պաշտոնական գրանցման վարչական աշխատանքների հետ կապված մտավ Ստամբուլում Արաբիայի հյուպատոսարանի շենքը և դրանից հետո որևէ մեկը նրան չի տեսել:
Խաշողջիի ճակատագրի կապակցությամբ աշխարհի ԶԼՄ-ներում բազմաթիվ հրապարակումներ են կատարվել: Ամերիկյան «Նյու Յորք Թայմզ» օրաթերթը հաղորդեց, որ Խաշողջին սպանվել ու նրան դիակը մասնատվել է և Թուրքիայի իշխանություններն այս պահին հետաքննություն են իրականացնում 15 անձանց մասին ովքեր մեղադրվում Խաշողջին առևանգելու և հավանաբար սպանելու մեջ և ենթադրվում է, որ Սաուդյան երկու ինքնաթիռներով հեռացել են Թուրքիայից:
Ջամալ Խաշողջիի ճակատագրի մասին թեժ քննարկումները շարունակվում են, բայց իր հերթին չափազանց հետաքրքիր ու խորհելու արժանի է պատահածի հանդեպ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անդրադարձը: Նա, որ ասել է մտադիր է Սպիտակ տուն հրավիրել Ղաշողջիի հարսնացուին, հինգշաբթի օրը հայտարարեց. «Պատահածի համար բոլորովին ուրախ չեմ: Բայց այն որ կանխենք 110 միլիարդ դոլարի մուտքը երկիր և դա այն դեպքում երբ նրանց ամերիկյան ասպառազինությունը փոխարինելու համար 4-ից 5 լավ այլընտրանքներ ունեն, ինձ համար ընդունելի չէ»:
ԱՄՆ նախագահն այն պայմաններում է նման հայտարարություն կատարում, երբ չորեքշաբթի օրը «Վաշինգտոն Փոստ» օրաթերթը մի հոդվածում ընդգծեց. «Այն ինչը, որ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մոհամմեդ Բեն Սալմանին թույլ է տալիս ենթադրե, որ կարող է կատարել այն ինչ ցանկանում է, Սաուդյան Արաբիայի ու նրա գահաժառանգի հանդեպ ԱՄՆ-ի գործող կառավարության վերաբերմունքն է։
Թրամփը հստակ կերպով հայտարարում է, որ պատրաստ չէ հրաժարվել Ռիադի հետ սպառազինական պայմանագրերից և չի ցանկանում անտեսել հիշյալ պայմանագրերից ԱՄՆ-ի ռազմարդյունաբերությանը սրկսվող 110 միլիարդ դոլարից: Ինչո՞ւ: Քանի որ եթե ԱՄՆ-ն չվաճառի, դա կանեն նրա մրցակիցները: Չպիտի մոռանալ, որ Թրամփը հանրապետական է և հանրապետականները ԱՄՆ-ի ռազմարդյունաբերության տերերի հետ սերտ կապեր ունեն:
Նման մակարդակի լկտիությունն այն պայմաններում է միջազգային ասպարեզ մուտք գործում, երբ Ջամալ Խաշողջին ԱՄՆ-ում մշտական կեցության կարգավիճակ ուներ ու միևնույն ժամանակ գրում էր ամերիկյան հայտնի օրաթերթերից մեկում:
ԱՄՆ նախագահը ցավում է, իհարկե առերևույթ որ չի կարող հրաժարվել փողից: Նույնիսկ իրեն նեղություն չի տալիս հայտարարելու, որ եթե Խաշողջիի առևանգման գործում սաուդացի պաշտոնատարնրերի մասնակցությունն ապացուցվի գուցե Սաուդյան Արաբիայի հետ իր ռազմական պայմանագրերը վերատեսություն ենթարկի:
Նրա համար բոլորվին կարևոր չէ, որ աշխարհն ԱՄՆ-ի նախագահից անբարոյական առևտրականի պատկեր կազմի: Թրամփը նույնիսկ չի փորձում ձևանալ: Նրա համոզմամբ ով ԱՄՆ-ին ֆինանսական շահ է տալիս իրավասու է կատարել ինչ-որ ցանկանում է, նույնիսկ սպանել նրան, ով մինչև մի քանի օր առաջ ԱՄՆ-ում լրագրությամբ էր զբաղված:
Ավելի վաղ նա ապացուցել է, որ Բեն Սալմանի ռեժիմի միջոցով հազարավոր եմենցի կանանց, երեխաների, ծերերի ու երիտասարդների սպանությունը նրա համար որևէ նշանակություն չունեն և սպառազինական այդ պայմանագրերը ստորագրվեցին այն ժամանակ, երբ Եմենում շարունակվում էին սաուդացիների ոճրագործությունները:
Դոնալդ Թրամփը սաուդացիներից գումար է պահանջում ու մինչև այնքան ժամանակ, երբ նրանք վճարում են, նրանց ոճրագործությունների ճամբին որևէ արգելք չի տեսնում ու առավել քան երբևե բացահայտում է ԱՄՆ մի նախագահի լկտիությունը:
Իրավունք
ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովը, հավանաբար, Հայաստանից կտեղափոխեն այլ երկիր
«Մինչ Նիկոլ Փաշինյանը հպարտանում է, իր կարծիքով, չտեսնված իրադարձությամբ՝ Ֆրանկոֆոնիայով, որը ի դեպ կազմակերպվել ու նախաձեռնվել էր Սերժ Սարգսյանի օրոք, Հայաստանը դուրս մղվեց մի շարք կարևոր միջոցառումներից:
Այս օրերին Հայաստանում նախատեսված բազմաթիվ միջոցառումներ չեղյալ են հայտարարվում: Մասնավորապես, հոկտեմբերի 30-ին Հայաստանում պետք է լիներ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի և պատվիրակությունների լիագումար նիստը: Սակայն, ըստ ստացվող տեղեկությունների, կապված ստեղծված իրադարձությունների հետ, ՀԱՊԿ ԽՎ նիստը Հայաստանից տեղափոխվում է այլ երկիր:
Իհարկե, այդ գործի վրա առաջին քարը նետվեց Խաչատուրովի ձերբակալության ժամանակ, սակայն վերջնականապես կասկածի ցեցը ընկավ ՀԱՊԿ գործընկերների ջանը, երբ հոկտեմբերի 2-ին Նիկոլը գրավեց խորհրդարանը: Հավանաբար, այս կերպ ՀԱՊԿ երկրների խորհրդարանականները արտահայտում են իրենց վերաբերմունքը՝ Հայաստանում խորհրդարան ներխուժելու վերաբերյալ»,-գրում է թերթը:
Հրապարակ
Ինչու է Արմեն Սարգսյանը ձգձգում ՍԴ անդամի թեկնածուին ներկայացնելը ԱԺ-ում
«Հրապարակ» թերթը գրում է. «Արմեն Սարգսյանը չի շտապում ԱԺ ներկայացնել ՍԴ անդամի թեկնածուին, նախագահի ստեղծած խորհրդատվական հանձնախումբը դեռ շաբաթներ առաջ «քննել է» 5 թեկնածուի, եւ տեղեկություններ կան, որ երաշխավորելու է իշխանություններին մերձ փաստաբան Վահե Գրիգորյանի թեկնածությունը։ Սակայն Սարգսյանի մամուլի խոսնակը հայտնեց, որ Ֆրանկոֆոնիայից հետո նախագահը մեկ անգամ եւս կհանդիպի թեկնածուների հետ, ապա կկողմնորոշվի։ Թե երբ, ժամկետ հայտնի չէ։ Կա՛մ պետք է հոկտեմբերի 23-ին մեկնարկող քառօրյայի ընթացքում ներկայացնի, կա՛մ դեկտեմբերի ընտրություններից հետո՝ արդեն նոր ԱԺ-ին։
Հոկտեմբերին լինելու է ԱԺ աշնանային նստաշրջանի վերջին քառօրյան։ Եթե վարչապետը, իր խոստման համաձայն, մինչեւ հոկտեմբերի 16-ը հրաժարական տա, ապա երկշաբաթյա ժամկետից հետո ԱԺ-ն կլուծարվի։
Ի դեպ, ասում են՝ Արմեն Սարգսյանը ձգձգում է թեկնածու ներկայացնելը, որ ՍԴ-ում նոյեմբերի 6-ին քննվի իր հայցը։ Նա ձգձգում է նաեւ հոկտեմբերի 2-ին ընդունված օրենքի հաստատման հարցը»։
Ժամանակ
Փաշինյանի հրաժարականից հետո ուժային կառույցներն անցնելու են ուժեղացված ռեժիմի
«Ժամանակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո Հայաստանի ուժային կառույցներն անցնելու են ուժեղացված ռեժիմով ծառայության:
Դեռեւս վտանգ կա, որ նախկին իշխանության որոշ ներկայացուցիչներ, օգտագործելով բանակում ու ուժային կառույցների միջին օղակներում ունեցած իրենց ազդեցությունը եւ կոռուպցիայի դեմ պայքարի հարցում առաջացած դժգոհությունը, կարող են ըմբոստության ալիք բարձրացնել:
Չնայած այս սցենարը քիչ հավանական է հաջողության որեւէ շանս չունենալու պատճառով, սակայն իշխանությունները հասկանում են, որ ավելորդ զգոնությունը չի խանգարի»: