Մամուլի տեսություն 13-10-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i99360-Մամուլի_տեսություն_13_10_2018
Եվրոպայի ու Չինաստանի հետ ԱՄՆ-ի հակադրության ծավալները մեծանալով, որը երևան է եկել տնտեսական լիարժեք պատերազմի տեսքով, որոշ վերլուծաբաններ արտահայտվում են ԱՄՆ-ի ծանր պայմանների և մի քանի ճակատներում պայքարն այս երկրի համար մաշողական լինելու մասին, ինչն էլ հիմք է ծառայել Իրանից նավթի ներկրումը շարունակելու ուղղությամբ որոշ երկրների համար բացառություններ նկատի ունենալուն:  
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 13, 2018 07:41 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 13-10-2018

Եվրոպայի ու Չինաստանի հետ ԱՄՆ-ի հակադրության ծավալները մեծանալով, որը երևան է եկել տնտեսական լիարժեք պատերազմի տեսքով, որոշ վերլուծաբաններ արտահայտվում են ԱՄՆ-ի ծանր պայմանների և մի քանի ճակատներում պայքարն այս երկրի համար մաշողական լինելու մասին, ինչն էլ հիմք է ծառայել Իրանից նավթի ներկրումը շարունակելու ուղղությամբ որոշ երկրների համար բացառություններ նկատի ունենալուն:  

Էբթեքար

Իրանի պատժամիջոցներում ամերիկյան հակասությունները

 

Եվրոպայի ու Չինաստանի հետ ԱՄՆ-ի հակադրության ծավալները մեծանալով, որը երևան է եկել տնտեսական լիարժեք պատերազմի տեսքով, որոշ վերլուծաբաններ արտահայտվում են ԱՄՆ-ի ծանր պայմանների և մի քանի ճակատներում պայքարն այս երկրի համար մաշողական լինելու մասին, ինչն էլ հիմք է ծառայել Իրանից նավթի ներկրումը շարունակելու ուղղությամբ որոշ երկրների համար բացառություններ նկատի ունենալուն:  

ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցների գործադրման ժամկետը մոտենալով ԱՄՆ գանձապահության նախարարությունը մի հանձնարարագիր ուղղելով ֆինանսական հաստատություններին հավակնել է, որ Իրանը համաշխարհային ֆինանսական համակարգում սպառնալիք է համարվում և ԱՄՆ գանձապահության նախարարությունն ակնկալում է, որ ֆինանսական մյուս հաստատություններն ԱՄՆ-ին կօգնեն հետախուզելու Իրանի ֆինանսական այն շրջանառությունները, որոնց այսպես կոչված անօրինական են համարվում:

ԱՄՆ գանձապահության նախարարությունն այն պայմաններում է 19-էջանոց հանձնարարագիր հրապարակում, երբ վերջին օրերին իսլամական խորհրդարանում վավերացվեց փողերի լվացման ու ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի օրինագծին Իրանի անդամակցության հարցը և դրանից հետո եվրոպական ու ասիական կողմերն ընդգծեցին Իրանի հետ առևտրական ու տնտեսական համագործակցությունները շարունակելու համար ելքեր որոնելու անհրաժեշտությունը: Միևնույն ժամանակ ԱՄՆ-ի գանձապահության նախարարության հանձնարարագրի հրապարակմանը զուգահեռ այդ նախարարության տեղակալ Սիգալ Մանդքլերն զգուշացրեց այն երկրներին, որոնք իրենց կենտրոնական բանկերին կթույլատրեն համագործակցություն ծավալել Իրանի հետ:

Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու համար ԱՄՆ-ի գլխավոր ռազմավարությունն Իրանի նավթի արտահանման կասեցումն է, որին մինչ հիմա միայն հետևել են Հարավային Կորեան ու Ճապոնիան և ԱՄՆ-ն ցանկանում է նրանց շարքը համալրել նաև Հնդկաստանով:

Այս միջոցին թեև որոշ դիտորդներ հավատացած էին, որ Հնդկաստանը 35 տոկոսից մինչև 50 տոկոս կրճատելու է Իրանից նավթի ներկրումը, սակայն որոշ իրադարձություններ այդ թվում բենզինի գնի հավելումը և Հնդկաստանում ծագած հանրային դժգոհությունը, նաև նավթի արտադրաչափը բարձրացնելու կապակցությամբ Ռուսաստանի ու Արաբիայի դիրքորոշումներում շրջադարձը պատճառ դարձան, որ  հնդիկներին էլ մեծ չափերով հրաժարվելն իրենց նախնական համաձայնությունից:

 

Քեյհան

Միջազգային համաներում. Ռաքքայում թույլ տված ոճիրների համար ԱՄՆ-ն դատի պիտի տրվի

 

Միջազգային համաներում կազմակերպության պատասխանատուները մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ-ի գլխավորությամբ այսպես կոչված ԻԼԻՊ-ի դեմ պայքարի կոալիցիային պաշտոնապես մարդկության դեմ ոճրագործության ու Ռաքքայում խաղաղ բնակիչներին պարբերաբար կոտորածի ենթարկելու մեջ  մեղադրեցին և պահանջեցին պատժել այդ ոճրագործությունների հեղինակներին:

Միջազգային համաներում կազմակերպության թիվ 2 դեմք Անա Նայսթաթը հայտարարեց. «Ռաքքայում իրականացված կոտորածներն ԱՄՆ-ի գլխավորությամբ ԻԼԻՊ-ի դեմ պայքարի կոալիցիայի պատճառով են և Միջազգային համաներում կազմակերպությունը կոալիցիային է փոխանցել այդ կոտորածների մասին ապացույցները, սակայն նրանք միայն 77 հոգու սպանության հարցում են իրենց մեղավոր ճանաչել»: Միջազգային համաներում կազմակերպության այս պաշտոնատարն ամերիկյան կոալիցիայից պահանջեց խաղաղ քաղաքացիների կոտորածի շուրջ հետաքննություն իրականացնել ու պատժել դրա հեղինակներին:

Անա Նայսթաթը խաղաղ քաղաքացիների կոտորածի ծավալների մասին ասել է, որ Միջազգային համաներում կազմակերպությունը մինչ այս պահը հողի տակից հանել է 2521 դիակներ և ակնկալվում է, որ դեռ շուրջ 3000 դիակներ թաղված են մնում փլատակների տակ և կամ խմբային գերեզմաններում, որոց մեծ մասը խաղաղ քաղաքացիներ են եղել:

Նա Ռաքքա քաղաքում ավերածության չափի մասին ասաց, որ քաղաքը 80 տոկոսով ավերված է և շուրջ 30 հազար տներ ամբողջովին, իսկ 25 հազար տներ մասնակի կերպով ավերվել են:

Ռաքքա քաղաքը շուրջ մեկ տարի առաջ առաջ չորս ամիս տևած բախումներից հետո ազատվեց ԻԼԻՊ-ի բռնազավթումից և անցած Սիրիայի ժողովրդավարական ուժեր կոչվող և ԱՄՆ-ի աջակցությունը վայելող զինված խմբերի վերահսկողության ներքո: Այդ չորս ամիսների ընթացքում դրա համար, որ Ռաքքան նախքան Սիրիայի բանակը զինված քրդերի բաժինը դառնա, ամերիկացի պաշտոնատարներ իրենց ռազմական ինքնաթիռներին արտոնեցին Ռաքքայում դիմել ցանկացած տեսակի ոճրագործության, որի հետևանքով զոհվեցին հազարավոր խաղաղ քաղաքացիներ և Ռաքքան ավերվեց:

 

168.am

Ինչ կտա Բոլթոնի այցը Հայաստանին և տարածաշրջանին

 

«Հարավային Կովկասի նկատմամբ ուշադրությունը պայմանավորված է ոչ այնքան ԼՂ հակամարտության կարգավորմամբ, ինչպես շատերը մտածում են, այլ այն հանգամանքով, որ Հարավային Կովկասը գտնվում է Իրանի և Սիրիայի հարևանությամբ, որտեղ ամերիկյան կողմը բավականին սկզբունքային դիրքորոշում ունի»,- այս մասին այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով Բոլթոնի ՀՀ կատարելիք այցի օրակարգին:

Հիշեցնենք, որ պաշտոնապես հաստատվեց, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հոկտեմբերի 20-ին տարածաշրջան այցի շրջանակում կլինի նաև Հայաստանում: Այս մասին թվիթերյան իր էջում գրել է հենց ինքը՝ Ջոն Բոլթոնը:

«Հոկտեմբերի 20-ին ես կմեկնեմ Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան ու Վրաստան` հանդիպելու իմ գործընկերների ու բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ` ամերիկյան շահերն անվտանգության մի շարք հարցերում առաջ մղելու համար»,- իր միկրոբլոգում գրել է Բոլթոնը:

Ֆյոդոր Լուկիանովի խոսքով՝ Ջոն Բոլթոնն ամերիկյան ներկայիս ադմինիստրացիայի ամենախարիզմատիկ կերպարներից մեկն է, որի շնորհիվ Թրամփի ներկայիս աշխատակազմը ստացել է «ամենաբազե ադմինիստրացիան երբևէ» համբավը:

Նրա փոխանցմամբ, Բոլթոնը զբաղվում է ԱՄՆ արտաքին քաղաքականության ամենախնդրահարույց հարցերով, որի համար նրան կոչում են նաև «պատերազմի բազե», նրա բոլոր այցերն ակտիվորեն քննարկվում են: «Հարկ է նշել, որ Բոլթոնը նման այցեր կատարում է հստակ առաքելությամբ: Վերջին անգամ Բոլթոնը Ռուսաստանում էր, որտեղ հանդիպումներ ունեցավ ՌԴ ամենաբարձր ղեկավարության հետ և նախապատրաստեց Պուտին-Թրամփ հանդիպումը:

Առաջիկա այցի ընթացքում ևս, իմ համոզմամբ, ռուս-ամերիկյան հարաբերություններն են քննարկվելու Պատրուշևի հետ, քանի որ հաստատված է միայն հանդիպում Պատրուշևի հետ, մնացած հանդիպումները դեռ նախապատրաստվում են:

Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, ապա, կարծում եմ, այստեղ ուշադրությունը պայմանավորված է ոչ այնքան ԼՂ հակամարտության կարգավորմամբ, ինչպես ոմանք են նշում, այլ այն հանգամանքով, որ Հարավային Կովկասը գտնվում է Իրանի և Սիրիայի հարևանությամբ, որտեղ ամերիկյան կողմը բավականին սկզբունքային դիրքորոշում ունի: Այդ դիրքորոշման կնքահայրերից մեկն էլ ինքը՝ Բոլթոնն է, և չի բացառվում, որ որոշ հարցերում սուր խոսակցություններ տեղի ունենան:

Վերջերս Բոլթոնը նշել էր, որ պատրանքներ են այն երկրների փորձերը, որոնք ջանում են շրջանցել ԱՄՆ իրանական պատժամիջոցները: Այս դիրքորոշման պայմաններում Հայաստանը պետք է փորձի աշխատել ամերիկյան կողմի հետ իրանական ուղղությամբ, սիրիական ուղղությամբ, քանի որ Սիրիա նախապատրաստվող ծրագիրը ևս, ենթադրաբար, արժանացել է ամերիկյան կողմի ուշադրությանը, քանի որ ծրագիրը Ռուսաստանի հետ համատեղ է տեղի ունենալու»: