Մամուլի տեսություն 21-10-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i99657-Մամուլի_տեսություն_21_10_2018
Ջամալ Խաշողջիի ճակատագրի մասին Ալե Սաուդի ռեժիմի ուշացած պաշտոնական հաղորդագրությունը թեև կողմնակի կերպով ընդունում է Խաշողջիի մահվան հարցում սաուդացի պաշտոնատարների դերակատարությունը, սակայն հիմնական հարցը քողարկելու տեսակետից անարժեք պատրվակ է համարվում և չի հագեցնում այդ հարցի մանրակրկիտ քննարկման կապակցությամբ միջազգային հանրության ծարավը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 21, 2018 08:09 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 21-10-2018

Ջամալ Խաշողջիի ճակատագրի մասին Ալե Սաուդի ռեժիմի ուշացած պաշտոնական հաղորդագրությունը թեև կողմնակի կերպով ընդունում է Խաշողջիի մահվան հարցում սաուդացի պաշտոնատարների դերակատարությունը, սակայն հիմնական հարցը քողարկելու տեսակետից անարժեք պատրվակ է համարվում և չի հագեցնում այդ հարցի մանրակրկիտ քննարկման կապակցությամբ միջազգային հանրության ծարավը:

Ջոմհուրի Էսլամի

Հանցագործը քննիչ է դառնում...

 

Ջամալ Խաշողջիի ճակատագրի մասին Ալե Սաուդի ռեժիմի ուշացած պաշտոնական հաղորդագրությունը թեև կողմնակի կերպով ընդունում է Խաշողջիի մահվան հարցում սաուդացի պաշտոնատարների դերակատարությունը, սակայն հիմնական հարցը քողարկելու տեսակետից անարժեք պատրվակ է համարվում և չի հագեցնում այդ հարցի մանրակրկիտ քննարկման կապակցությամբ միջազգային հանրության ծարավը:

Սաուդացիների հաղորդագրությունն ասում է, որ Խաշողջին վեճի է բռնվել ու սպանվել է հյուպատոսարանում: Այլ խոսքով Արաբիան ցանկանում է Խաշողջիի սպանությունը մի տեսակ ինքնապաշտպանություն ձևացնել: Հաղորդագրությունը նաև տեղեկացրել է զինվորական ու անվտանգության մի քանի բարձրաստիճան պաշտոնատարների աշխատանքից հեռացվելու մասին և իրականության մեջ նրանց զոհաբերել է, որպեսզի մեղմի սաուդական արքունիքի վրա գործադրվող ճնշումը: Թեև նրանք էլ պատասխանատու են, սակայն նրանք գործադրել են իրենց տրված հրահանգը և հարց է ծագում թե ինչու որևէ խոսք չկա քրեական այս գործում հրահանգողի կամ հրահանգողների մասին: Փոխարենը Արաբիայի անվտանգության կառույցի բարեփոխման պատասխանատվությունը վստահվել է Մոհամմեդ  Բեն Սալմանին, այսինքն կազմակերպված ու պատվիրված այս քրեական գործի առաջին մեղադրյալին: Մի խոսքով հանցագործության քննությունը վստահվել է հանցագործին:  Առավել կարևորը սարսափելի այս ոճրագործության հանդեպ Թրամփի վերաբերմունքն ու հակազդեցությունն է, որն իհարկե այնքան էլ անսպասելի չէր, քանի որ նավթային դոլարների գործած հրաշքով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատի ու բողոքողի դերում հանդես գալու փոխարեն վերածվել է սաուդացիների պաշտպան փաստաբանի: Այս օրերին Սալմանին ու նրա որդուն անմեղ ներկայացնելու համար Թրամփի ոչ-սովորական պնդումներն ու ցուցաբերած սրտացավությունը մել անգամ ևս ի ցույց են դրել Սպիտակ տնում ու ԱՄՆ-ի դիվանագիտության խայտառակված ապառատում նավթային դոլարների դերակատարությունը և վկայում է այն մասին որ ԱՄՆ-ն շարունակաբար ու հատկապես Թրամփի ժամանակաշրջանում ինչ աստիճան արաբական ու ոչ-արաբական նեխած ռեժիմների հարստության գերին է դարձել:

 

Քեյհան

Իրանում ամենօրյա ընդվզումների մասին Թրամփի հավակնությունը փոխվեց շաբաթավերջերում տեղի ունեցող ընդվզումներին

 

Դոնալդ Թրամփ, ում ամերիկյան ԶԼՄ-ներն անգամներ ստախոս են անվանել իր վերջին ելույթի ժամանակ Իրանում ամենօրյա ընդվզումների մասին իր նախկին հավակնությունը  փոպեց շաբաթավերջերին տեղի ունեցող ընդվզումների:

ԱՄՆ նախագահը երեկ առավոտյան Արիզոնա նահանգում նախընտրական մի հանրահավաքի ժամանակ ելույթ  ունեցավ այդ նահանգի հանրապետական թեկնածուի օգտին և ըստ սովորականի գովեստի խոսքեր շռայլեց իր կառավարության դիրքորոշումների հասցեին ու խիստ քննադատության ենթարկեց դեմոկրատականների ներքին ու արտաքին դիրքորոշումները:

Այս հանրահավաքի ժամանակ Դոնալդ Թրամփը գրոհելով դեմոկրատականների դեմ և ամերիկացիներին կոչ անելով Կոնգրեսի միջնստաշրջանային ընտրություններում քվեարկել հանրապետական թեկնածուների օգտին, դեմոկրատականների հովանավորներին «խելագար» անվանեց: ԱՄՆ նախագահը Արիզոնա նահանգում խոսքն ուղղելով ամերիկացի քվեարկողներին, ասաց. «Նկատի առնելով դեմոկրատականների  դիրքորոշումներն ու անցյալը ով եր  նրանց ձայն տա խելագար է համարվելու»:

Նա իր ելույթի արտաքին քաղաքականության բաժնում պաշտպանեց Իրանի հետ միջուկային համաձայնությունից հրաժարվելու և Վաշինգտոնի դեսպանատունը Թելավիվից Երուսաղեմ փոխադրելու ԱՄՆ-ի կառավարության անօրինական քայլերը:

ԱՄՆ նախագահը կրկնեց իր վարչակազմի հակաիրանական դիրքորոշումների արդյունքում Իրանում ընդվզումներ ծագելու մասին իր հավակնությունը, սակայն ամենօրյա ընդվզումները փոխարինեց շաբաթավերջերին տեղի ունեցող ընդվզումներով:

Թրամփն ասաց. «Իմ նախագահ ընտրվելու նախորդ օրն այնպես էր թվում, որ Իրանն արդեն իր տիրապետության տակ է առնում ողջ Միջին Արևելքը, բայց նրանք այսօր իրապես լուրջ  խնդիրներ ունեն: Բոլոր շաբաթավերջերին այնտեղ ընդվզումներ  են լինում: Նրանք իրոք ծանր պայմաններում են հայտնվել»:

 

Ալիք

ՀՀ-Իրան յարաբերութիւնները պէտք է դուրս լինեն բոլոր տիպի ճնշումներից

 

Իրանագետ Վարդան Ոսկանյանն իր ֆէժեյսբուքեան էջում գրում է. «Հայ-իրանական սահմանը մեր անվտանգության կարևորագույն բաղադրիչներից մեկն է, մեր պետականության շարունակականության և ամրապնդման բաղադրիչներից մեկը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք գտնվում ենք ադրբեջանա-թուրքական թշնամական շրջափակման մեջ, թշնամական միջավայրում, հետևաբար ՀՀ-Իրան հարաբերությունները պետք է դուրս լինեն բոլոր տիպի ճնշումներից: Ցանկացած խաղացող, որը գործ ունի Հարավային Կովկասի հետ, պետք է հստակ գիտակցի այս հանգամանքը: Մենք և իրանցիները երկկողմ հարաբերությունները զարգացնում ենք՝ նկատի ունենալով մեր անվտանգային, կենսական շահերը, որևէ խելամիտ պետություն չի կարող հրաժարվել իր անվտանգային շահերից, պատկերավոր ասած, դա նույնն է, որ որևէ մեկը ստիպի մեկ ուրիշին սեփական կամքով իրեն գցել մեքենայի տակ»:

 

Tert.am

Երևանը տոնում է 2800-ամյա հոբելյանը

 

Երևանը 2800 տարեկան է: ՀՀ ներկայիս մայրաքաղաքը հիմնադրել է Վանի թագավորության արքա Արգիշտի Ա-ն մ. թ. ա. 8-րդ դարում՝ 782 թվականին Էրեբունի անվամբ:

Ըստ Վանում գտնված սեպագիր տարեգրության՝ Վանի թագավորության արքա Արգիշտի Ա-ն իր ղեկավարման 5-րդ տարում կառուցեց Էրեբունի քաղաքը։

Երևանն աշխարհի հնագույն քաղաքներից է։ Հնագիտական պեղումներով պարզվել է, որ մարդն այստեղ բնակվել է տասնյակ հազարավոր տարիներ առաջ։ Քաղաքի տարածքում տարբեր ժամանակաշրջաններում առաջացել և զանազան պատճառներով կործանվել են բազմաթիվ բնակավայրեր։

Վանի թագավորության անկումից հետո Երևանի շուրջ 1000-ամյա պատմության մասին հայ մատենագրական աղբյուրները լռում են։ Երևանը կրկին հիշատակվում է 7-րդ դարում՝ «Գիրք թղթոցի» մեջ:

1918 թվականից, մայիսյան հերոսամարտների՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի արդյունքում ծնվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը:

Ավելի քան 400 տարի վարչաքաղաքական կենտրոնի պատմություն ունեցող Երևանը դառնում է նորանկախ հանրապետության մայրաքաղաքը։

Մայրաքաղաքի 2800–ամյակի առթիվ Երևանի տարբեր շրջաններում տոնակատարություններ են նվիրված մայրաքաղաքին:

 

 

News.am

ԼՂ-ի հարցը զարտուղի ճանապարհով հնարավոր չէ լուծել. Փաշինյանը ներկայացրեց լուծման մեթոդաբանությունը

 

 

ԼՂ-ի հարցով գաղտնի որոշում չի լինելու, դավադրության տեսությունը պետք է իսպառ բացառել: Այս մասին, Լիբանանում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, շատ հաճախ միջազգային հանրության ներկայացուցիչները տարբեր բանակցությունների ժամանակ հարց են հնչեցնում՝ Հայաստանը պատրա՞ստ է փոխզիջումների. «Այդ հարցին, ես սովորաբար պատասխանում եմ՝ իսկ Ադրբեջանը պատրա՞ստ է փոխզիջումների: Ես չեմ համարում, որ Հայաստանը պետք է առաջինը այս հարցին պատասխանի, բայց չգիտես ինչու, իմ վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո այդպիսի տրամաբանություն կա, թե չգիտեմ ով եւ որտեղ որոշել է, որ այդ հարցին առաջինը պետք է պատասխանի Հայաստանը: Հայաստանը չի պատրաստվում առաջինը պատասխանել այդ հարցին: Առնվազն պատասխանը պետք է լինի սինխրոնացված»,-ասաց Փաշինյանը: