Էներգիայի Միջազգային գործակալությունը զգուշացնում է Իրանի պատժամիջոցներից հետո նավթի պակասի մասին
էներգիայի միջազգային գործակալության նախագահ Ֆաթիհ Բեյրուլը նախազգուշացրել է Միացյալ Նահանգների կողմից Իրանի դեմ սահմանաված միակողմանի պատժամիջոցների և Իրանի նավթի արտահանման հնարավոր կրճատման մասին:
Նա ասել է որ «լուրջ մտահոգություն» կա շուկայում նավթի մատակարարման հարցում, քանի որ պահանջարկը մեծանում է:
էներգիայի միջազգային գործակալության նախագահն ասել է, որ չնայած նավթի շուկայում առաջարկին և պահանջարկին, նավթի գինը աճում է և սա շատ վատ է գլոբալ տնտեսության համար:
Համաշխարհային նավթային շուկաներում կայունությունը կարող է կորցնել իր հավասարակշռությունը բազմաթիվ գործոնների ազդեցության տակ:
Առաջին գործոնը առաջարկի անսովոր խափանումն է: Ներկայումս շուկայում սպառողական ավելցուկ չկա, հաշվի առնելով պահանջարկի աճը և առաջիկա ձմեռային շրջանը: Այդ իսկ պատճառով, նավթի մատակարարումը շատ զգայուն և փխրուն վիճակում է: Երկրորդն այն է, որ հոգեբանական մտահոգություն է առաջացել շուկայում նավթի մատակարարման անսպասելի անկմամբ: Երրորդ պատճառը նավթի արտահանման խափանումն է և քաղաքական ճնշումների կիրառումը նավթի շուկայի վրա:
Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցներ կիրառելով և սահմանափակելով Իրանի մուտքը համաշխարհային բանկային համակարգ, Միացյալ Նահանգները փորձում է խանգարել Իրանի նավթային արտահանումը: Այս գործոնների ազդեցության հետևանքով, անմակ նավթի գինը մայիսին մոտ 67 դոլարից հասել է 77 դոլարի, իսկ ներկայումս կազմեւմ է 84 դոլար:
Ճնշումների կիրառման հարցում Թրամփի կառավարության հիմնական մարտահրավերներից մեկը Իրանի հիմնական հաճախորդներին համոզելն է զրոյացնել կամ գոնե նվազեցնել Իրանի նավթային գնումները:
Ամերիկացի քաղաքակգետ Փիթեր Հարլն ասել է.-«ԱՄՆ կառավարությունը կարող է կրճատել Իրանի նավթի մատակարարումը ավելի քիչ լարվածության պայմաններում, նվազագույնի հասցնելով նավթի համաշխարհային շուկայում պատժամիջոցների ազդեցությունը»:
Էներգիայի Միջազգային գործակալության զեկույցի համաձայն, նավթի արդյունահանման և արտադրության խափանումը Իրանի նավթային պատժամիջոցներով, կարող է ավելի խորացնել նավթի համաշխարհային շուկայի տագնապը:
Ներկայումս նավթի հավելյալ արտահանումը նվազել է աշխարհում և եթե նավթի մատակարարման շղթայում նոր խնդիրներ առաջանան, գների աճը բարդ իրավիճակ կստեղծեն շուկայում եւ սպառողների համար:
ԱՄՆ-ի կառավարության կողմից Իրանի նավթի վաճառքի արգելքը վերադարձնելու մեխանիզմի մասին դեռեւս մանրամասն տեղեկատվություն չկա, սակայն վերջին զեկույցները ենթադրում են, որ ԱՄՆ կառավարությունը, ամենայն հավանականությամբ, չի կարողանում զրոյացնել Իրանի նավթի արտահանումը և ի վերջո կարող է կրճատել նավթի արդյունահանումը օրական 700- ից մինչեւ 1 միլիոն բարել: Սակայն արտահանման նույն քանակի անկումը կարող է շոկ առաջացնել նավթի շուկայում: Մի բան, որը հաճելի չէ ոչ միայն շուկայի այլև ԱՄՆ կառավարության համար:
Դա իրականում կլինի այն դեպքում երբ համաշխարհային գործարքներից և փոխանցումներից կհանվի ԱՄՆ դոլարը: ԱՄՆ-ի գանձապահության որոշ պաշտոնյաներ մտավախություն ունեն, որ բանկային պատժամիջոցներ կիրառելով եվրոպական բանկերի դեմ կարող է հակառակ ազդեցությունը ունենալ Եվրոպային համոզելու համար, որ դադարեցնի Իրանի աջակցությունը: