-
Արաղչի. Հայաստանը վստահեցնում է, որ իր տարածքից Իրանին որևէ սպառնալիք չի լինելու
Օգոստոս 19, 2025 13:30Pars Today – Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին Իրանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումից հետո հայտարարեց. «Հայկական կողմը վստահեցրել է, որ երբեք թույլ չի տա, որ իր տարածքից Իրանին որևէ սպառնալիք լինի»։
-
Բաղայի. Մենք դեմ ենք աշխարհաքաղաքական փոփոխություններին և օտարերկրյա ռազմական ներկայությանը
Օգոստոս 18, 2025 14:15Pars Today – Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային մամուլի ասուլիսում հայտարարեց, որ Թեհրանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի Հանրապետության միջև վերջերս կնքված համաձայնագրին: Ընդգծելով Իրանի սկզբունքային դիրքորոշումը վեճերի խաղաղ կարգավորման հարցում, Բաղային անդրադարձավ Իրանի անվտանգության և աշխարհաքաղաքական մտահոգություններին Հարավային Կովկասի տարածաշրջանում:
-
ՀՀ քաղաքացի. Ես կկանգնեմ իմ իրանցի եղբայրների կողքին Իրանի և Իսրայելի միջև հակամարտության դեպքում
Օգոստոս 18, 2025 10:39ՀՀ քաղաքացին իր աջակցությունն է հայտնել Իրանին՝ ասելով, որ պատրաստ է կանգնել իրանցիների կողքին և պայքարել Իսրայելի դեմ Իրանի և Իսրայելի միջև ցանկացած հակամարտության դեպքում։
-
Թեհրանի համալսարանի ռեկտոր. Ջրի աղազրկման կայանների վերաբերյալ սիոնիստական ռեժիմի ծրագիրն ավելի շատ նման է կատակի
Օգոստոս 17, 2025 14:03Թեհրանի համալսարանի ռեկտորը մերժեց Իսրայելի ռեժիմի պնդումը, որ Իրանի ջրային խնդիրը կարող է լուծվել աղազրկման կայանների միջոցով՝ այն «ավելի շատ կատակ» համարելով և ընդգծեց, որ Իրանում ջրային ճգնաժամի հիմնական լուծումը ջրային ռեսուրսների պատշաճ կառավարումն է, այլ ոչ թե միայն ծովի ջրի աղազրկման վրա հույսը դնելը։
-
Բռնագրավված տարածքներում Նեթանյահուի դեմ համընդհանուր բողոք է սկսվել
Օգոստոս 17, 2025 13:10Pars Today - Բռնագրավված տարածքներում համընդհանուր բողոքո ցույցեր են սկսվել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և նրա կաբինետի քաղաքականության դեմ, որը վերաբերում է Գազայի պատերազմին և օկուպացված տարածքներում սիոնիստ բանտարկյալների վիճակին։
-
ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչի․ Իրանի մտահոգությունը կապված է հայկական ճանապարհաշինարարական նախագծում ամերիկյան ընկերության ներկայության հետ
Օգոստոս 15, 2025 06:48ԻԻՀ ռադիոհեռուստատեսության առաջին ալիքի հետ հարցազրույցում ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ասել է․ Իրանի մտահոգությունը կապված է հայկական ճանապարհաշինարարական նախագծում ամերիկյան ընկերության ներկայության հետ:
-
Արբաին. Աշխարհի ամենամեծ խաղաղ հավաքը դեպի Քարբալա տանող ճանապարհին
Օգոստոս 14, 2025 08:00Ամեն տարի Սաֆար ամսի 20-ին, աշխարհի տարբեր ծայրերից միլիոնավոր մարդիկ քայլում են դեպի Քարբալա՝ վառ պահելու իմամ Հոսեյնի հիշատակն ու ուղերձը։ Ուղերձ, որը գերազանցում է կրոնն ու սահմանները՝ շեշտը դնելով ճնշմանը դիմակայելու վրա։
-
Իրանի կառավարության խոսնակի արձագանքը Հայաստան-Ադրբեջան համաձայնագրին
Օգոստոս 12, 2025 14:17Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության խոսնակ Ֆաթեմեհ Մոհաջերանին, ի պատասխան Զանգզուրի երթուղու և այս հարցի վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև ստորագրված համաձայնագրի մասին հարցին, ասել է. «Այս տարածքը, որը հայտնի է որպես Զանգզուրի երթուղի, մեր սահմանի մի փոքր մասն է։ Հայաստան-Ադրբեջան համաձայնագրի հարցը կիբերտարածքում ներկայացվում է տարօրինակ ձևով. կարծես մեր ամբողջ հյուսիսային սահմանը արդեն կորած է։
-
ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը եռօրյա այցով մեկնել է Իրաք և Լիբանան
Օգոստոս 11, 2025 07:08Այսօր առավոտյան, Բաղդադ կատարելիք այցից առաջ, ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը հայտարարել է Իրաքի հետ անվտանգության համաձայնագրի ստորագրման և Բեյրութ այցի ընթացքում ուղերձներ փոխանցելու մասին։
-
Թրամփի խաղաղության ծրագիրը և «Թրամփի ճանապարհը» բացասական հետևանքներ կունենան Հայաստանի և Կովկասի համար
Օգոստոս 09, 2025 06:11Վաշինգտոնում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի կողմից ստորագրված՝ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ մշակված խաղաղության ծրագիրը ներկայացվում է որպես հակամարտության դադարեցման և Հարավային Կովկասում տնտեսական ուղիների բացման ուղղությամբ արված քայլ: Սակայն համաձայնագրի վիճահարույց մասը «Թրամփի ճանապարհ» անվամբ տարանցիկ միջանցքի ստեղծումն է, որը Հայաստանի տարածքով Ադրբեջանը կկապի Նախիջևանի, ապա՝ Թուրքիայի հետ։