ՄԱԿ-ը կոչ է արել շարունակել Սիրիային ցուցաբերվող հումանիտար օժանդակությունները
Հումանիտար հարցերում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը պահանջել է երկարաձգել սիրիացի խաղաղ քաղաքացիների հումանիտար օժանդակությունների ցուցաբերման ժամկետը:
Համաձայն Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման, Մարք Լոքուքը երկուշաբի օրը Սիրիայում հումանիտար վիճակի քննարկմանը նվիրված ԱԽ-ի նիստում պահանջել է 12 ամսով երկարաձգել Սիրիայի խաղաղ քաղաքացիներին հումանիտար օժանդակությունների ցուցաբերման ժամկետը:
Ի դեպ, այս նիստում ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչ Բաշար Ալ-Ջաաֆարին քննադատելով սիրիացի քաղաքացիների սպանության հանդեպ արևմտյան երկրների պահած լռությունն, ասել է. «ԻԼԻՊ-ի հարձակումների խոշոր մասն իրականացվում են ամերիկացիների միջոցով վերահսկվող տարածքներից»:
Բաշար Ալ-Ջաաֆարին ԻԼԻՊ-ի հարձակումները և նրանց միջոցով օժանդակությունների առաքման արգելքն այդ տարածքների բնակիչ քաղաքացիների տառապանքի գլխավոր ազդակը համարելով, ասել է. «Այսօր՝ ԱԽ-ի նիստի գումարման հետ միաժամանակ, Դեյր-ալ-Զորում տեղակայված ահաբեկիչները բնակելի տարածքների դեմ իրականացված հարձակման ժամանակ արգելված սպիտակ ֆոսֆոր են կիրառել: Հարձակման հետևանքով զոհվել են մի ընտանիքի բոլոր անդամները»:
ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչը նաև հիշեցնելով Դեյր-ալ-Զորի մի բաժնի դեմ ամերիկյան կոալիցիայի սեպտեմբերի 17-ի հարձակման մասին, որի հետևանքով տասնյակ մարդիկ զոհվեցին, ասել է. «Այս բոլոր դեպքերը պետք է քննարկվեն արևմտյան այն երկրների կողմից, որոնք տեսնում են Սիրիայի հումանիտար վիճակը»: