ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծեց Եմենում պատերազմի վերջ տալու անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i100228-ՄԱԿ_ի_գլխավոր_քարտուղարն_ընդգծեց_Եմենում_պատերազմի_վերջ_տալու_անհրաժեշտությունը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել շտապ կերպով դադարեցնել Եմենում պատերազմն ու բախումները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 03, 2018 04:05 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծեց Եմենում պատերազմի վերջ տալու անհրաժեշտությունը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել շտապ կերպով դադարեցնել Եմենում պատերազմն ու բախումները:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Անտոնիո Գութերեշն ուրբաթ երեկոյան նշել է, որ Եմենում տիրող իրավիճակն աշխարհում հումանիտար ամենածանր ճգնաժամն է: Նա հավելել է. «Այս երկիրը կանգնած է անդունդի ծայրին»:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Եմենում հումանիտար վիճակն ու նաև տարրական կարիքների ճգնաժամը հուսահատեցնող է բնութագրել:

Գութերեշն անդրադառնալով հումանիտար և շտապ օժանդակությունների հարցերով իր տեղակալ Մարք Լոքաքի անցած շաբաթ ներկայացրած զեկույցին, ասել է, որ անցած շաբաթ ՄԱԿ-ի ԱԽ-ին զգուշացրել է, որ Եմենում սովի վտանգն առավել քան երբևէ, առարկայական է դարձել:

Արաբիան, ԱՄՆ-ի, Էմիրությունների և մի քանի այլ երկրների աջակցությամբ, 2015 թվականի մարտից ռազմական ոտնձգության և ցամաքային, ծովային ու օդային շրջափակման է ենթարկել Եմենը:

Եմենում Արաբիայի ու նրա դաշնակիցների հրահրած պատերազմի հետևանքով մինչ այսօր զոհվել են ավելի քան 14 հազար եմենցիներ, տասնյակ հազարավորները վիրավորվել և միլիոնավոր ուրիշներ տարհանվել են:

Արաբիայի ագրեսիայի հետևանքով նաև սննդամթերքի ու դեղորայքի խիստ ճգնաժամ է առաջացել չքավոր երկիր Եմենում: