Ջամալ Խաշողջիին սպանելու Սաուդյան ռեժիմի քայլն արժանացել է համաշխարհային քննադատության
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների նիստի մասնակիցները, դատապարտելով Սաուդյան ռեժիմի ընդդիմադիր լրագրողին սպանելու Արաբիայի քայլը, պահանջել են այդ հարցով համապարփակ ու արդար հետաքննություն իրականացնել:
Ստամբուլում Արաբիայի հյուպատոսարանում Սաուդյան ռեժիմի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշողջիի սպանությունից գրեթե մեկ ամիս անց, այսօր Ժնևում գումարվելու է Արաբիայում մարդու իրավունքների վիճակի քննարկմանը նվիրված ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստը:
Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի, Բրիտանիայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Նորվեգիայի, Դանիայի, Բելգիայի, Ավստրիայի, Մոնտենեգրոյի, Կատարի, Կանադայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Արգենտինայի ու Պերույի ներկայացուցիչները պահանջել են թափանցիկ ու անկողմնակալ հետաքննություն իրականացնել Խաշողջիի սպանության գործի շուրջ:
Սաուդցի այլախոհ լրագրող Խաշողջին հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Արաբիայի հյուպատոսարանը մտնելուց հետո անհետացել էր: Հետագայում Արաբիան հայտարարեց, որ նա սպանվել է: