Ալ-Խալիֆայի ուժերը թունավոր գազերով հարձակվել են Բահրեյնի ցուցարարների վրա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i101115-Ալ_Խալիֆայի_ուժերը_թունավոր_գազերով_հարձակվել_են_Բահրեյնի_ցուցարարների_վրա
Ալ-Խալիֆայի անվտանգության ուժերը Բահրեյնում ցուցարարների դեմ օգտագործել են արցունքաբեր և թունավոր գազեր:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 24, 2018 18:34 Asia/Tehran
  • Ալ-Խալիֆայի ուժերը թունավոր գազերով հարձակվել են Բահրեյնի ցուցարարների վրա

Ալ-Խալիֆայի անվտանգության ուժերը Բահրեյնում ցուցարարների դեմ օգտագործել են արցունքաբեր և թունավոր գազեր:

Բահրեյնի ցուցարարները դեմ էին խորհրդարանական եւ քաղաքային ընտրությունների անցկացմանը  և աջակցում են կրոնագետների, քաղաքական ակտիվիստների եւ կուսակցությունների քայլերին ընտրությունները բոյկոտելու համար:

Բահրեյնի ռեժիմի անվտանգության ուժերը փորձել են արցունքաբեր գազով ցրել բողոքարար ցուցարաներին: 

Բահրեյնիի ռեժիմն այն պայմաններում է սկսել խորհրդարանական եւ քաղաքային խորհուրդների ընտրությունները, երբ ժողովրդի և ընդիմության ու մարդու իրավունքների պաշտպան ակտիվիստների ճնշման պատճառով, այդ ընտրությունները հարցականի տակ են տարվել:

Բահրեյնի ժողովուրդը պահանջում է ազտություն և խտրականությունների վերացում ու նաև իրենց ընտրյալ համակարգի իշխանություն: