Սալեհի.«ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը ոչ-կառուցողական քայլ էր»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i101204-Սալեհի._ՀԳՀԾ_ից_ԱՄՆ_ի_դուրս_գալը_ոչ_կառուցողական_քայլ_էր
ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը ոչ-կառուցողական քայլ բնութագրելով, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության տնօրենն ասել է.«Այդպիսով ԱՄՆ-ը ցույց տվեց, որ չի հարգում միջազգային հանձնառությունները»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 26, 2018 14:36 Asia/Tehran
  • Սալեհի.«ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը ոչ-կառուցողական քայլ էր»

ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը ոչ-կառուցողական քայլ բնութագրելով, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության տնօրենն ասել է.«Այդպիսով ԱՄՆ-ը ցույց տվեց, որ չի հարգում միջազգային հանձնառությունները»:

ԻՌՆԱ գործակալության հաղորդման համաձայն, երկուշաբթի օրը, Բրյուսելում կայացած Իրան-Եվրամիություն միջուկային համագործակցության թեմայով երրորդ միջազգային սեմինարում, Ալի Աքբար Սալեհին ասել է.«Չնայած Թեհրանի հանձնառու լինելու մասին ՄԱԳԱՏԷ-ի հրապարակած 13 զեկույցներին, ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը զարմանալի էր»:

Նշելով, որ Իրանը ցանկանում է Եվրամիության հետ ընդլայնել ու խորացնել միջուկային համագործակցությունը, Սալեհին այդ ոլորտում առաջընթացը երկու կողմերի և միջազգային հանրության օգտին է բնութագրել:

Իրանի ատոմային էներգիայի կազակերպության տնօրենը նշել է, որ միջուկային անվտանգությունն առաջնահերթ է Իրանի համար, որովհետև նպաստում է վառելիքի ցիկլի առավել անվտանգությանը:

Երկուշաբթի օրը, Բրյուսելում մեկնարկել է Իրան-Եվրամիություն միջուկային համագործակցության թեմայով երկօրյա երրորդ միջազգային սեմինարը: