Սալեհի.«ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը ոչ-կառուցողական քայլ էր»
ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը ոչ-կառուցողական քայլ բնութագրելով, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության տնօրենն ասել է.«Այդպիսով ԱՄՆ-ը ցույց տվեց, որ չի հարգում միջազգային հանձնառությունները»:
ԻՌՆԱ գործակալության հաղորդման համաձայն, երկուշաբթի օրը, Բրյուսելում կայացած Իրան-Եվրամիություն միջուկային համագործակցության թեմայով երրորդ միջազգային սեմինարում, Ալի Աքբար Սալեհին ասել է.«Չնայած Թեհրանի հանձնառու լինելու մասին ՄԱԳԱՏԷ-ի հրապարակած 13 զեկույցներին, ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը զարմանալի էր»:
Նշելով, որ Իրանը ցանկանում է Եվրամիության հետ ընդլայնել ու խորացնել միջուկային համագործակցությունը, Սալեհին այդ ոլորտում առաջընթացը երկու կողմերի և միջազգային հանրության օգտին է բնութագրել:
Իրանի ատոմային էներգիայի կազակերպության տնօրենը նշել է, որ միջուկային անվտանգությունն առաջնահերթ է Իրանի համար, որովհետև նպաստում է վառելիքի ցիկլի առավել անվտանգությանը:
Երկուշաբթի օրը, Բրյուսելում մեկնարկել է Իրան-Եվրամիություն միջուկային համագործակցության թեմայով երկօրյա երրորդ միջազգային սեմինարը: