Եմենի շրջափակումը շարունակվում է. մահացել է 7 հազար երեխա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i101400-Եմենի_շրջափակումը_շարունակվում_է._մահացել_է_7_հազար_երեխա
Իրաքում Եմենի «Անսար Ալլահ» շարժման ներկայացուցիչը հայտարարել է.«Եմենի շրջափակման շարունակումը Եմենի քաղաքացիների, մասնավորապես երեխաների թերսնման ու մահացության դեպքերի ավելացման պատճառ է դարձել»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 01, 2018 15:21 Asia/Tehran
  • Եմենի շրջափակումը շարունակվում է. մահացել է 7 հազար երեխա

Իրաքում Եմենի «Անսար Ալլահ» շարժման ներկայացուցիչը հայտարարել է.«Եմենի շրջափակման շարունակումը Եմենի քաղաքացիների, մասնավորապես երեխաների թերսնման ու մահացության դեպքերի ավելացման պատճառ է դարձել»:

Այսօր ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում, Մոհամմադ Ալ-Ղաբլին ասել է.«Սաուդյան կոալիցիայի կողմից Եմենի վրա իրականացված 1300 ագրեսիվ հարձակումների հետևանքով զոհվել ու վիրավորվել են մոտ 40 հազար եմենցիներ, որոնցից մոտ 7 հազարը երեխաներ են եղել»:

Իրաքում Եմենի «Անսար Ալլահ» շարժման ներկայացուցիչը հավելել է.«Մեկ միլիոն երեխա տառապում է խոլերայով, 133 հազարն անհապաղ բուժման կարիք ունի, իսկ 18 հազարն էլ Սանաայի օդանավակայանի փակ լինելու պատճառով զրկվել է երկրից դուրս գնալու հնարավորությունից»:

Արաբիան ԱՄՆ-ի, Արաբական Միացյալի  Էմիրությունների և մի քանի այլ երկրների հովանավորությամբ 2015 թվականի մարտից հարձակումներ է իրականացնում Եմենի վրա: Սաուդյան կոալիցիան օդային, ծովային ու ցամաքային շրջափակման է ենթարկել այս արաբական աղքատ երկիրը: