Ամերիկյան կոալիցիայի ռազմական ինքնաթիռների ավիահարվածին զոհ են գնացել մի խումբ սիրիացիներ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i102058-Ամերիկյան_կոալիցիայի_ռազմական_ինքնաթիռների_ավիահարվածին_զոհ_են_գնացել_մի_խումբ_սիրիացիներ
Սիրիայի արևելքում գտնվող Դեյր-ալ-Զոր նահանգի Հաջին քաղաքի գյուղերից մեկի դեմ ԱՄՆ-ի գլխավորած ԻԼԻՊ-ի դեմ պայքարի կոալիցիայի ռազմական ինքնաթիռների հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 17 խաղաղ քաղաքացի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 17, 2018 01:35 Asia/Tehran
  • Ամերիկյան կոալիցիայի ռազմական ինքնաթիռների ավիահարվածին զոհ են գնացել մի խումբ սիրիացիներ

Սիրիայի արևելքում գտնվող Դեյր-ալ-Զոր նահանգի Հաջին քաղաքի գյուղերից մեկի դեմ ԱՄՆ-ի գլխավորած ԻԼԻՊ-ի դեմ պայքարի կոալիցիայի ռազմական ինքնաթիռների հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 17 խաղաղ քաղաքացի:

Համաձայն Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման, կիրակի օրն իրականացված այս ավիահարվածի հետևանքով վիրավորվել են մի խումբ խաղաղ քաղաքացիներ:

ԱՄՆ-ի գլխավորած ԻԼԻՊ-ի դեմ պայքարի կոալիցիայի ռազմական ինքնաթիռները կիրակի օրը ռմբակոծել են նաև Հաջին քաղաքի մզկիթներից մեկը:

Ամերիկյան ռազմական ինքնաթիռները դեկտեմբերի 7-ին էլ ռմբակոծեցին Հաջին քաղաքում գտնվող մի հիվանդանոց, որի հետևանքով այդ հիվանդանոցն ավերվեց:

Ամերիկյան ռազմական ինքնաթիռները վերջին շաբաթների ընթացքում բազմիցս ռմբակոծել են Դեյր-ալ-Զոր  նահանգի տարբեր տարածքներն, այդ թվում՝ Հաջին քաղաքը:

Այս ավիահարվածներից որոշների ժամանակ ամերիկյան կոալիցիան օգտվել է ֆոսֆորային արգելված ռումբերից: