ԱՄՆ-ի կոալիցիայի հարձակման հետևանքով ունեցած 32 մարդ է զոհվել Սիրիայում
Սիրիայի արեւելքում գտնվող Դեյր էլ-Զոր նահանգի դեմ իրականացրած ամերիկյան կոալիցիոն ուժերի հարձակման հետևանքով առնվազն 30 քաղաքացի է զոհվել:
Ֆրանս Պրեսի հաղորդման համաձայն, Սիրիայի մարդու իրավունքների դիտորդական առաքելության ղեկավար Ռամի Աբդուլ Ռահմանը հայտարարել է, որ ուրբաթ գիշեր Դեյր Էլ -Զորի, Ալ-Շաաֆա գյուղի դեմ ամերիկյան կոալիցիայի ուժերի կողմից իրականացրած հարձակման հետևանքով զոհվել է 27 մարդ, որոնց թվում էին 8 երեխա:
Ամերիկյան կոալիցիայի հարձակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ամերիկյան զորքերը դուրս կգան Սիրիա:
ԱՄՆ-ի կոալիցիայի ուժերի ռմբակոծիչները, ԻԼԻՊ-ի ահաբեկիչների դեմ պայքարի պատրվակով, բազմիցս ռմբակոծել են Դեյր էլ-Զոր նահանգը, որի հետևանքով սպանվել են բազմաթիվ քաղաքացիներ:
ԱՄՆ կոալիցիան որոշ հարձակումների ժամանակ օգտագործել է արգելված ֆոսֆորային ռումբեր: