ԱՄՆ-ի կոալիցիայի հարձակման հետևանքով ունեցած 32 մարդ է զոհվել Սիրիայում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i102283-ԱՄՆ_ի_կոալիցիայի_հարձակման_հետևանքով_ունեցած_32_մարդ_է_զոհվել_Սիրիայում
Սիրիայի արեւելքում գտնվող Դեյր էլ-Զոր նահանգի դեմ իրականացրած ամերիկյան կոալիցիոն ուժերի հարձակման հետևանքով առնվազն 30 քաղաքացի է զոհվել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 22, 2018 07:29 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի կոալիցիայի հարձակման հետևանքով ունեցած 32 մարդ է զոհվել Սիրիայում

Սիրիայի արեւելքում գտնվող Դեյր էլ-Զոր նահանգի դեմ իրականացրած ամերիկյան կոալիցիոն ուժերի հարձակման հետևանքով առնվազն 30 քաղաքացի է զոհվել:

Ֆրանս Պրեսի հաղորդման համաձայն, Սիրիայի մարդու իրավունքների դիտորդական առաքելության ղեկավար Ռամի Աբդուլ Ռահմանը հայտարարել է, որ ուրբաթ գիշեր Դեյր Էլ -Զորի, Ալ-Շաաֆա  գյուղի դեմ ամերիկյան կոալիցիայի ուժերի կողմից իրականացրած հարձակման հետևանքով  զոհվել է 27 մարդ, որոնց թվում էին 8 երեխա:

Ամերիկյան կոալիցիայի հարձակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ամերիկյան զորքերը դուրս կգան Սիրիա:

ԱՄՆ-ի կոալիցիայի ուժերի ռմբակոծիչները, ԻԼԻՊ-ի ահաբեկիչների դեմ պայքարի պատրվակով, բազմիցս ռմբակոծել են Դեյր էլ-Զոր նահանգը, որի հետևանքով սպանվել են բազմաթիվ քաղաքացիներ:

ԱՄՆ կոալիցիան որոշ հարձակումների ժամանակ օգտագործել է արգելված ֆոսֆորային ռումբեր: