Ստորագրվել է Սիրիայից ամերիկյան ուժերի դուրս գալու հրամանը
ԱՄՆ-ի հրաժարված պաշտպանության նախարարը Պենտագոնում իր աշխատանքային վերջին օրերի ընթացքում ստորագրել է Սիրիայից ամերիկյան ուժերի դուրս գալու հրամանը:
CNN լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ջեյմս Մաթիսի այդ հրամանում ասված է, թե ամերիկյան ուժերը ինչ կարգով և երբ են դուրս գալու Սիրիայից:
Պենտագոնը չի հրապարակել Սիրիայից ամերիկյան ուժերի դուրս գալու ծրագրի մանրամասները:
Սիրիայում ԱՄՆ-ի քաղաքականությունների ձախողումից հետո, անցած չորեքշաբթի օրը, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Վաշինգտոնն իր շուրջ երկու հազար ուժերին դուրս է բերելու Վաշինգտոնից:
Իր որոշումն արդարացնելու համար, Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ԻԼԻՊ-ին ոչնչացնելու համար է Սիրիայում զինուժ տեղակայել և այսօր ԻԼԻՊ-ը պարտվել է:
Սիրիայից ամերիկյան ուժերին դուրս բերելու Թրամփի որոշման դեմ բազում քննադատությունն հնչեցին: Որոշման դեմ բողոքելով և իր անտեղյակությունն այդ մասին հայտնելով, պաշտոնից հրաժարվեց ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսը:
Այն պայմաններում, երբ թվում էր թե իր հրաժարականի համաձայն, Մաթիսը ևս երկու ամիս մնալու է իր պաշտոնում, կիրակի օրը, ԱՄՆ-ի նախագահը թուիթերյան ուղերձում Մաթիսի տեղակալ Փաթրիկ Շանահանին նշանակել է պաշտպանության նախարարության ղեկավարի պաշտոնում և հայտարարել է, որ նա իր աշխատանքն սկսելու է շուրջ մեկ շաբաթ հետո՝ 2019թ. հունվարի մեկին: