Մահմուդ Աբբաս.«Թրամփը պետք է հարգի ՄԱԿ-ի բանաձևերը»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i102409-Մահմուդ_Աբբաս._Թրամփը_պետք_է_հարգի_ՄԱԿ_ի_բանաձևերը
Պաղեստինի ինքնավար վարչակարգի ղեկավարը հանդես է եկել ԱՄՆ-ի կողմից ՄԱԿ-ի բանաձևերին հավատարիմ մնալու անհրաժեշտության կոչով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 25, 2018 14:34 Asia/Tehran
  • Մահմուդ Աբբաս.«Թրամփը պետք է հարգի ՄԱԿ-ի բանաձևերը»

Պաղեստինի ինքնավար վարչակարգի ղեկավարը հանդես է եկել ԱՄՆ-ի կողմից ՄԱԿ-ի բանաձևերին հավատարիմ մնալու անհրաժեշտության կոչով:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, Բեթղեհեմում Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնակատարության ընթացքում Պաղեստինի ինքնավար վարչակարգի ղեկավարն ասել է.«Պաղեստինի համար Դոնալդ Թրամփի կողմից ընդունված որոշումները հատկապես Ղոդսը որպես Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք ճանաչելը, պաղեստինցի փախստականների օգնության ու աշխատրանքային գործակալության  կատարվող ֆինասական օգնության դադարեցնելը և սիոնիստաբնակ ավաններին բերաբնակեցման հարցով օգնելը, ընդունելի քայլեր չեն»:

ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից Ղոդս տեղափոխելու որոշումից հետո, Պաղեստինի ինքնավար վարչակարգը շեշտել է.«Պաղեստինի ու Սիոնիստական ռեժիմի միջև հաշտության հարցում մերժում ենք ԱՄՆ-ի կողմից ցանկացած միջնորդություն»:

2017թ. դեկտեմբերի 12-ին, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 128 թեր ու միայն 9 դեմ ձայներով վավերացրել է ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից Ղոդս տեղափոխելու քայլը դատապարտող բանաձևը: