Սիոնիստական ռեժիմի ռազմական ինքնաթիռները հարձակում են իրականացրել Դամասկոսի դեմ
Սիրիական ԶԼՄ-ները երեքշաբթի օրը տեղեկացրել են Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի դեմ Սիոնիստական ռեժիմի ռազմական ինքնաթիռների հարձակման մասին:
Համաձայն Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման, Սիրիայի բանակը դիմակայել է Սիոնիստական ռեժիմի ռազմական ինքնաթիռների իրականացրած հրթիռային հարձակմանը:
Սիրիական ԶԼՄ-ների վկայությամբ, Սիրիայի ՀՕՊ-ը հետախուզել ու ոչնչացրել է Սիոնիստական ռեժիմի ռազմական ինքնաթիռների արձակած բոլոր հրթիռները:
Սիրիական տեղական աղբյուրների հաղորդման համաձայն, հրթիռային հարձակման թիրախ են հանդիսացել Դամասկոսի արևմտյան արվարձանում գտնվող Սաբուրա և Ղոդսիա տարածքներում գտնվող ռազմական կենտրոնները:
Միևնույն ժամանակ Սիրիայի պաշտոնական լրատվական գործակալություն ՍԱՆԱ-ի հաղորդման համաձայն, իսրայելական թշնամին այդ երկրի դեմ հարձակումներն իրականացրել է՝ օգտվելով Լիբանանի օդային տարածքից: