Լիբանանը Սիոնիստական ռեժիմի դեմ բողոք է ներկայացնում ԱԽ-ին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i102473-Լիբանանը_Սիոնիստական_ռեժիմի_դեմ_բողոք_է_ներկայացնում_ԱԽ_ին
Լիբանանի ԱԳ նախարար Ջեբրան Բասիլը, ՄԱԿ-ում այդ երկրի մշտական ներկայացուցչից ուզեց Սիրիայի դեմ հարձակման համար Լիբանանի օդային սահմանը ոտնահարելու պատճառով Իսրայելի դեմ բողոք ներկայացնի ԱԽ-ին
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Դեկտեմբեր 27, 2018 08:17 Asia/Tehran
  • Լիբանանը Սիոնիստական ռեժիմի դեմ բողոք է ներկայացնում ԱԽ-ին

Լիբանանի ԱԳ նախարար Ջեբրան Բասիլը, ՄԱԿ-ում այդ երկրի մշտական ներկայացուցչից ուզեց Սիրիայի դեմ հարձակման համար Լիբանանի օդային սահմանը ոտնահարելու պատճառով Իսրայելի դեմ բողոք ներկայացնի ԱԽ-ին

Լիբանանի ԱԳ նախարարությունը չորեքշաբթի գիշեր մի հաղորդագրությամբ այս մասին հայտարարելով, դատապարտել է Սիրիայի դեմ Իսրայելի ավիահարվածը և ընդգծել իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու Լիբանանի իրավունքը:

Լիբանանի ԱԳ նախարարությունը Սիոնիստական ռեժիմի  ագրեսիան վտանգավոր և  տարածաշրջանի համար սպառնալիք է համարել և միջազգային հանրությանն ու ԱԽ-ին կոչ է արել դատապարտել այս հարձակումները և բարեկամ մի երկրի դեմ հարձակման համար Լիբանանի երկնքից օգտվելու իսրայելյան ռազմական ինքնաթիռների քայլը, որը ոտնահարում է ԱԽ-ի թիվ 1701 բանաձևը:

Սիոնիստական ռեժիմի ռազմական ինքնաթիռները, երեքշաբթի գիշեր ոտնահարելով Լիբանանի օդային տարածքը, 16 հրթիռ արձակեցին Սիրիայի մայրաքաղաք  Դամասկոսի մերձակա տարածքների ուղղությամբ, որոնք հետախուզվեցին ու ոչնչացվեցին Սիրիայի ՀՕՊ-ի  կողմից:

 

Հովանավորելով ահաբեկիչներին Իսրայելը հարվածում է Սիրիայի բանակի դիրքերն ու ենթակառուցվածքները: