Լիբանանը Սիոնիստական ռեժիմի դեմ բողոք է ներկայացնում ԱԽ-ին
Լիբանանի ԱԳ նախարար Ջեբրան Բասիլը, ՄԱԿ-ում այդ երկրի մշտական ներկայացուցչից ուզեց Սիրիայի դեմ հարձակման համար Լիբանանի օդային սահմանը ոտնահարելու պատճառով Իսրայելի դեմ բողոք ներկայացնի ԱԽ-ին
Լիբանանի ԱԳ նախարարությունը չորեքշաբթի գիշեր մի հաղորդագրությամբ այս մասին հայտարարելով, դատապարտել է Սիրիայի դեմ Իսրայելի ավիահարվածը և ընդգծել իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու Լիբանանի իրավունքը:
Լիբանանի ԱԳ նախարարությունը Սիոնիստական ռեժիմի ագրեսիան վտանգավոր և տարածաշրջանի համար սպառնալիք է համարել և միջազգային հանրությանն ու ԱԽ-ին կոչ է արել դատապարտել այս հարձակումները և բարեկամ մի երկրի դեմ հարձակման համար Լիբանանի երկնքից օգտվելու իսրայելյան ռազմական ինքնաթիռների քայլը, որը ոտնահարում է ԱԽ-ի թիվ 1701 բանաձևը:
Սիոնիստական ռեժիմի ռազմական ինքնաթիռները, երեքշաբթի գիշեր ոտնահարելով Լիբանանի օդային տարածքը, 16 հրթիռ արձակեցին Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի մերձակա տարածքների ուղղությամբ, որոնք հետախուզվեցին ու ոչնչացվեցին Սիրիայի ՀՕՊ-ի կողմից:
Հովանավորելով ահաբեկիչներին Իսրայելը հարվածում է Սիրիայի բանակի դիրքերն ու ենթակառուցվածքները: