Էմիրություններից առևտրականների առաջին խումբը մեկնել է Սիրիա
Էմիրությունների «Նասիբ»-ի անցակետով, առևտրականների առաջին խումբը մեկնել է Սիրիա և Լիբանան, վերսկսելով Դամասկոսի հետ ցամաքային առևտուրը:
Էմիրությունների ԱԳ նախարարությունը, հինգշաբթի օրը մի հաղորդագրություն տարածելով, պաշտոնապես տեղեկացրեց Դամասկոսում այդ երկրի դեսպանատան վերաբացման մասին և հայտարարեց. «Այս քայլը վկայում է Սիրիայի անկախության ու տարածքային ամբողջականության պաշտպանության հարցում արաբական դերակատարության ակտիվացման մասին»:
Էմիրությունների «Ալլ-Բայան» օրաթերթը գրել է, որ Էմիրությունների առևտրական արտադրանքները փոխադրող շարասյունն այդ երկրի ազատ գոտուց շարժվել է Արաբիայի, Հորդանանի, Սիրիայի ու Լիբանանի ուղղությամբ:
Ի դեպ, Բահրեյնի ԱԳ նախարարությունը, 180 աստիճան շրջադարձ կատարելով, պաշտոնապես տեղեկացրեց Սիրիայում այդ երկրի դեսպանատան բացման մասին: