Սիրիական բանակը մտել է Մանբիջ
Սիրիայի բանակը մտել է Մանբիջ, որը մինչ այս գտնվում էր քուրդ զինյալների վերահսկողության տակ: Այս մասին հայտնել է Սիրիայի ԶՈւ գլխավոր շտաբը
Սիրիայի բանակի գլխավոր շտաբը հայտնել է, որ արձագանքելով Մանբիջի բնակչության կոչին, սիրիական բանակը մտել է Մանբիջ ու այնտեղ բարձրացրել Սիրիայի Արաբական Հանրապետության դրոշը: Հայտարարության մեջ նշվում է, որ սիրիացիները պետք է կրկնապատկեն ջանքերը երկրի ինքնիշխանության պահպանման համար:
«Սիրիայի ԶՈւ-ն երաշխավորում է Սիրիայի բոլոր քաղաքացիների ու տվյալ տարածքում գտնվող բոլորի անվտանգությունը», - ասված է հայտարարության մեջ:
Թուրքիայի կառավարությունը օրերս հայտարարել է, որ թուրքական ԶՈւ-ն շուտով լայնածավալ ռազմական գործողություն կսկսի Եփրատի արևելյան ափին դիրքավորված քուրդ զինյալների դեմ: Այդ տարածքներում գտնվող քրդամետ «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (YPG) խմբավորումն այդ ժամանակ կոչ էր արել Սիրիայի կառավարությանը աջակցել իրենց թուրքական ԶՈւ-ի դեմ դիմակայության գործողություններում:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն դեկտեմբերի 12-ին տեղեկացրել էր, արևելյան Եփրատում ռազմական Թուրքիայի բանակի գործողությունների մեկնարկի մասին: