Սալիմ Ալ-Մաղլասը ՄԱԿ-ից պահանջել է գործադրել Եմենի խաղաղության համաձայնագիրը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i102645-Սալիմ_Ալ_Մաղլասը_ՄԱԿ_ից_պահանջել_է_գործադրել_Եմենի_խաղաղության_համաձայնագիրը
«Ալ-Մայադին» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Շվեդիայի բանակցություններում Սանաայի պատվիրակության անդամ Սալիմ Ալ-Մաղլասը, Ալ-Հոդայդա նավահանգստից ազգային փրկության կառավարության նահանջը ՄԱԿ-ի կողմից ողջունելը արժեքավոր քայլ է բնութագրել և նշել է, որ մյուս կողմից ևս ակնկալվում է իրագործել տարածաշրջանի մասին Ստոկհոլմի համաձայնության առաջին փուլը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 31, 2018 09:57 Asia/Tehran
  • Սալիմ Ալ-Մաղլասը ՄԱԿ-ից պահանջել է գործադրել Եմենի խաղաղության համաձայնագիրը

«Ալ-Մայադին» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Շվեդիայի բանակցություններում Սանաայի պատվիրակության անդամ Սալիմ Ալ-Մաղլասը, Ալ-Հոդայդա նավահանգստից ազգային փրկության կառավարության նահանջը ՄԱԿ-ի կողմից ողջունելը արժեքավոր քայլ է բնութագրել և նշել է, որ մյուս կողմից ևս ակնկալվում է իրագործել տարածաշրջանի մասին Ստոկհոլմի համաձայնության առաջին փուլը:

Սալիմ Ալ-Մաղլասը նշել է, որ Սանաայի քայլերը հարցականի տակ դնելու ցանկացած փորձ, այդ կազմակերպության դեմ ուղղված մեղադրանք է:

Անդրադառնալով Ալ-Հոդայդայից եմենական ուժերի նահանջին և այդ տարածքի վերհսկողությունը սահմանային գվարդիային հանձնելուն, որն ընդառաջվել է նաև ՄԱԿ-ի կողմից, Եմենի տեղեկատվության նախարար Զեյֆոլլահ Շամին նշել է, որ ՄԱԿ-ը մյուս կողմին ևս պետք է պարտավորեցնի իրագործել խաղաղության համաձայնագրի կետերը:

Զեյֆոլլահ Շամիի խոսքով, Ալ-Հոդայդայում Ազգային փրկության կառավարության կառուցողական ու դրական ցանկացած քայլի դիմաց, մյուս կողմը ևս պետք է վերանայի իր քայլերը, սակայն ոտնձգիչները դեմ են Շվեդիայի համաձայնության հիմամբ Ալ-Հոդայդայից հետ քաշվելուն: