Սիրիացիները դատապարտել են Թուրքիայի սպառնալիքները
Սիրիայի հյուսիս-արևելյան Հասաքա նահանգի քաղաքացիները, համախմբվելով քաղաքի հրապարակում, դատապարտել են Թուրքիայի սպառնալիքներն ու Սիրիայի տարածքում օտարների անօրինական ներկայությունը:
Համաձայն Սիրիայի պաշտոնական լրատվական գործակալության՝ ՍԱՆԱ-ի հաղորդման, սիրիացի բողոքարարներն ընդգծել են, որ մինչև իրենց կյանքի վերջը, պաշտպանելու են իրենց հայրենիքը և պատասխանելու են իրենց երկրի դեմ ցանկացած ոտնձգության:
Հասաքայի բնակիչները հայտարարել են, որ Թուրքիայի սպառնալիքները ոտնահարում են միջազգային օրենքներն ու բանաձևերը: Նրանք ընդգծել են, որ որպես ազգային ինքնիշխանության խորհրդանիշ, կանգնած են մնալու Սիրիայի բանակի կողքին և դիմակայելու են ահաբեկչության տարբեր դրսևորումներին:
Այս օրերին Սիրիայի շատ նահանգներ ահաբեկչության դեմ պայքարում Սիրիայի բանակին պաշտպանող և Թուրքիայի սպառնալիքները դատապարտող մարդաշատ հանրահավաքների ականատես են:
Թուրքիան սպառնացել է, որ Ազատ բանակ կոչվող խմբերի հետ համագործակցաբար համատեղ գործողություն իրականացնելով, Եփրատի արևելյան ափին գտնվող շուրջ 550քկմ տարածությամբ տարածքում ռազմական քայլ է ձեռնարկելու ՔԲԿ-ի դեմ: