Քննադատություններ` Լիբանանի նոր կառավարության չկազմավորման կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i102841-Քննադատություններ_Լիբանանի_նոր_կառավարության_չկազմավորման_կապակցությամբ
Լիբանանի Հեզբոլլահի կենտրոնական կոմիտեի անդամը Սաադ Ալ Հարիրիին մեղադրել է նոր կառավարության չկազմավորման մեջ, քանի որ վերջինս պարտականություն ուներ հնարավորինս արագ ձևավորել կառավարությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 06, 2019 05:28 Asia/Tehran
  • Քննադատություններ` Լիբանանի նոր կառավարության չկազմավորման կապակցությամբ

Լիբանանի Հեզբոլլահի կենտրոնական կոմիտեի անդամը Սաադ Ալ Հարիրիին մեղադրել է նոր կառավարության չկազմավորման մեջ, քանի որ վերջինս պարտականություն ուներ հնարավորինս արագ ձևավորել կառավարությունը:

Ռասա լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Հեզբոլլահի կենտրոնական կոմիտեի անդամ Նաբիլ Ղաբողը, շաբաթ օրը քննադատելով այն հանգամանքը, որ Լիբանանը դեռևս նոր կառավարություն չունի, նշել է. «Սաադ Ալ Հարիրին դեմ է սուննի անկախ ֆրակցիայի հետ միասին նոր կառավարության ձևավորման հարցում համագործակցելուն»: 

Շեյխ Ղաբողն անդրադառնալով այն հանգամանքին, որ կառավարությունն արդեն 8 ամիս է, որ չի ձևավորվել, ասել է. «Նոր կառավարության չձևավորման պատճառն այն է, որ կուսակցույուններն ավելի շատ ձայներ են պահանջում, իսկ Հարիրին դեմ է նրան, ինչին կողմ է կուսակցությունների մեծ մասը»:

Ինչպես նշվում է, խմբակցությունների ու կուսակցությունների միջև առկա տարաձայնությունները` նախարարություններում պաշտոնների հարցով և արտաքին ճնշումները, հատկապես` Սաուդյան Արաբիայի կողմից, Լիբանանի նոր կառավարության ձևավորման ճանապարհին առկա ամենամեծ խոչընդոտներն են: