Ստամբուլում այսօր Հրանտ Դինքի մահվան 9-րդ տարելիցն են նշելու
https://parstoday.ir/hy/news/west_asia-i103-Ստամբուլում_այսօր_Հրանտ_Դինքի_մահվան_9_րդ_տարելիցն_են_նշելու
Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության օրը՝ հունվարի 19-ին, «Հրանտի ընկերներ» նախաձեռնության կողմից «Ակոս» շաբաթաթերթի նախկին խմբագրության մոտ տեղի է ունենալու հիշատակի միջոցառում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 19, 2016 07:34 Asia/Tehran
  • Ստամբուլում այսօր Հրանտ Դինքի մահվան 9-րդ տարելիցն են նշելու

Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության օրը՝ հունվարի 19-ին, «Հրանտի ընկերներ» նախաձեռնության կողմից «Ակոս» շաբաթաթերթի նախկին խմբագրության մոտ տեղի է ունենալու հիշատակի միջոցառում։

Դինքի հիշատակին նվիրված սգո արարողությունը սկսվելու է Ստամբուլի Թաքսիմ հրապարակում։ Հավաքվածները շարժվելու են դեպի Շիշլի՝ «Ակոս»-ի նախկին խմբագրության շենք, որի դիմաց 9 տարի առաջ սպանվեց Հրանտ Դինքը։

14։30-ին, «Ակոս»-ի նախկին խմբագրության առջեւ սկսվելու սգո հիմնական միջոցառումը։ Երեկոյան 19։00-ից 21։00 ընկած ժամանակահատվածում մի շարք ՀԿ-ներ ու քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը Դինքի սպանության վայրում «արդարության հերթապահություն են» իրականացնելու։

Դինքի հիշատակին նվիրված սգո միջոցառումներ են տեղի ունենալու նաեւ Թուրքիայի մի քանի քաղաքներում։

NEWS.am