Լիբանանը զգուշացրել է «Դարի գործարք» ամերիկյան նախագծի իրականացման հետևանքների կապակցությամբ
Լիբանանի նախագահն զգուշացրել է «Դարի գործարք» ամերիկյան նախագծի իրականացման հետևանքների կապակցությամբ: Այս մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
Լիբանանի նախագահ Միշել Աունը չորեքշաբթի օրը հայտարարել է.«Երբեք չի կարող արդարություն հաստատվել Ղոդսի ոչնչացմամբ և Պաղեստինն ու նրա ինքնությունը գողանալու նպատակ հետապնդող «Դարի գործարք» նախագծի իրականացմամբ»:
Միշել Աունը հավելել է.«Իսրայելի սպառնալիքն ու գործադրվող ճնշումները, բարդ լուծումները, գործարքների հետևանքները և Ղոդսը Իսրայելի մայրաքաղաք հռչակելով, այս սրբազան տարածքի ինքնության թիրախավորումը վտանգավոր են և չեն կարող վերջ դնել ներկա պատերազմներին, այլ կհանգեցնեն նոր պատերազմների ծագմանն ու մարդկանց տարագրությանը»:
Ամերիկյան «Դարի գործարք» նախագծի համաձայն՝ Սրբազան Ղոդսը (Երուսաղեմը) հանձնվում է Սիոնիստական ռեժիմին, պաղեստինցի փախստականներն իրենց երկիր վերադառնալու իրավունք չեն ունենալու և Պաղեստինին է պատկանելու միայն Հորդանան գետի արևմտյան ափը և Գազայի հատվածը: