Լիբանանը ԱԽ-ին բողոք է ներկայացրել Սիոնիստական ռեժիմի դեմ
Սիոնիստական ռեժիմի վերջին ռազմական գործողություններից հետո, Լիբանանի բարձրագույն պաշտպանական խորհուրդը բողոք է ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ օկուպանտ ռեժիմի դեմ:
Լիբանանի ԶԼՄ-ները հաղորդել են, որ Սիոնիստական ռեժիմը 25 բետոնե բլոկներ է տեղադրել Լիբանանի սահմանի վրա՝ Ալ-Ադսիսա քաղաքի հարվային հատվածում:
Նախագահ Միշել Աունի նախագահությամբ Լիբանանի Պաշտպանության գերագույն խորհուրդը, հինգշաբթի կայացած արտահերթ ժողովից հետո հայտարարել է, որ հարավային սահմանների մոտ Իսրայելի գործողությունները խախտում են Լիբանանի տարածքային ամբողջականությունը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձեւը:
Լիբանանի Պաշտպանության գերագույն խորհուրդը Լիբանանում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի խաղաղապահ ուժերին (UNIFIL) կոչ է արել լիովին ընդունել սահմանների անվտանգության ապահովման համար ՄԱԿ-ի թիվ1701 բանաձևի պատասխանատվությունը: