Իրաքցիներիը բողոքել են այդ երկրում ԱՄՆ-ի ռազմական ներկայության դեմ
Իրաքցիները բողոքի ցույց են անցկացրել Բաղդադում ԱՄՆ-ի ռազմական ներկայության դեմ: Նրանք հայտարարել են, որ ԱՄՆ-ի ներկայությունն Իրաքում ակնհայտ միջամտություն է այդ երկրի ներքին հարցերին և ընդունելի չի իրաքցիների կողմից:
Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն, իրաքցի ցուցարարներն ընդգծել են, որ այդ երկրում ԱՄՆ-ի զորքերի ներկայությունը ռազմական օկուպացիա է համարվում և Վաշինգտոնը փորձում է տիրապետել Իրաքի նավթային դաշտերին:
Ցուցարարները հայտարարել են, որ Իրաքն ավերվել է ԱՄՆ-ի շարունակական օկուպացիայի պատճառով:
Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հայտարարվել է Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրսբերման պլանը: Հրապարակվաջ լուրերն ու զեկույցները վկայում են նաև Իրաքի տարբեր մասերում ամերիկյան ռազմական շարժումների վերաբերյալ:
Միացյալ Նահանգների նախագահի այս հայտարարությունն արժանացել է Իրաքի քաղաքական գործիչների ու խմբերի բողոքին: