Սիոնիստական ռեժիմը վերսկսել է Լիբանանի հետ սահմանին արգելապատնեշի կառուցումը
Հունվար 22, 2019 08:07 Asia/Tehran
Սիոնիստական ռեժիմը վերսկսել է Լիբանանի հետ սահմանին արգելապատնեշի կառուցումը:
Վկայակոչելով Ռուսիա-Ալ-Յոմ լրատվական գործակալությունը, Մեհր գործակալությունը հաղորդել է, որ Մարքաբա քաղաքատիպ ավանի Հունինի շրջանում և Քաֆար Քալայում արգելապատնեշի կառուցումն սկսվել է Սիոնիստական ռեժիմի և Լիբանանի բանակայինների մասնակցությամբ:
Ավելի վաղ, անդրադառնալով Սիոնիստական ռեժիմի ոտնձգություններին դիմակայելու ուղղությամբ ձեռնարկված քայլերին, Լիբանանի պաշտպանության գերագույն խորհուրդը հայտարարել է, որ Իսրայելի տեղաշարժերը թիվ 1701 միջազգային բանաձևի բացահայտ խախտում է համարվում:
Պիտակ