Կայացել է Լիբանանի նոր կառավարության առաջին նիստը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i103961-Կայացել_է_Լիբանանի_նոր_կառավարության_առաջին_նիստը
Լիբանանի նոր կառավարության առաջին նիստը տեղի ունեցավ նախարարական հայտարարության օրակարգով և նախագահի ներկայությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 02, 2019 12:34 Asia/Tehran
  • Կայացել է Լիբանանի նոր կառավարության առաջին նիստը

Լիբանանի նոր կառավարության առաջին նիստը տեղի ունեցավ նախարարական հայտարարության օրակարգով և նախագահի ներկայությամբ:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Լիբանանի նոր կառավարության նիստը, բոլոր անդամների ներկայությամբ, տեղի ունեցավ  շաբաթ օրը՝  Բաբաադայի նախագահական պալատում, նախագահ Միշել Աունի ներկայությամբ: Նիստի ընթացքում ձևավորվեց   նախարարական հայտարարության հանձնաժողովը: 

Պետական կանոնադրության ձևավորումը տեւում է մեկ շաբաթ: Դրա հաստատվելուց հետո կայանում է խորհրդարանական նիստը, որի ժամանակ վստահություն է հայտնվում նոր կառավարությանը:

Լիբանանի կառավարությունը ձևավորվելուց հետո հրապարակվում է կառավարութայն հայտարարությունը, որը պարունակում է կառավարության ներքին և արտաքին քաղաքականությունն ու գործելակերպը, որը հայտնի է որպես նախարարական հայտարարություն: 

Լիբանանի նոր կառավարությունը, որը 30 անդամ ունի,  ձևավորվեց` հունվարի 31-ին, Սաադ Ալ-Հարիրիի ղեկավարությամբ: