Կայացել է Լիբանանի նոր կառավարության առաջին նիստը
Լիբանանի նոր կառավարության առաջին նիստը տեղի ունեցավ նախարարական հայտարարության օրակարգով և նախագահի ներկայությամբ:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Լիբանանի նոր կառավարության նիստը, բոլոր անդամների ներկայությամբ, տեղի ունեցավ շաբաթ օրը՝ Բաբաադայի նախագահական պալատում, նախագահ Միշել Աունի ներկայությամբ: Նիստի ընթացքում ձևավորվեց նախարարական հայտարարության հանձնաժողովը:
Պետական կանոնադրության ձևավորումը տեւում է մեկ շաբաթ: Դրա հաստատվելուց հետո կայանում է խորհրդարանական նիստը, որի ժամանակ վստահություն է հայտնվում նոր կառավարությանը:
Լիբանանի կառավարությունը ձևավորվելուց հետո հրապարակվում է կառավարութայն հայտարարությունը, որը պարունակում է կառավարության ներքին և արտաքին քաղաքականությունն ու գործելակերպը, որը հայտնի է որպես նախարարական հայտարարություն:
Լիբանանի նոր կառավարությունը, որը 30 անդամ ունի, ձևավորվեց` հունվարի 31-ին, Սաադ Ալ-Հարիրիի ղեկավարությամբ: