Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար.«Իրանի իսլամական հեղափոխությունը հզորությամբ դիմակայելու է բռնատիրությանը»
Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարն ասել է.«Չնայած մեծ սատանա ԱՄՆ-ի թշնամություններին, 40 տարի է, որ Իրանի իսլամական հանրապետությունը դիմակայում է այդ երկրին և մեծ ձեռքբերումներ է ունեցել տարածաշրջանում»:
Ալ-Մենար հեռուստաընկերության հաղորդման համաձայն, երկուշաբթի երեկոյան, խոսելով տարածաշրջանում ԻԻՀ մեծ ձեռքբերումների մասին, Սեյեդ Հասան Նասրոլլահը հավաստիացրել է, որ լուսահոգի Իմամ Խոմեյնիի գլխավորությամբ, իսլամական հեղափոխության հաղթանակը փոխեց տարածաշրջանում տիրող պայմանները և զարթոնք առաջացրեց տարածաշրջանի ազատագրական շարժումների մոտ:
Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարն ասել է.«Մեզ համար մեծ նշանակություն ունի Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակը, որովհետև այս հաղթանակն առնչվում է մեր տարածաշրջանի, Պաղեստինի ու Դիմադրության ճակատագրի, տարածաշրջանային բախումների և մեր ժողովրդի, պատմության ու քաղաքակրթության ճակատագրի հետ»:
Անդրադառնալով Իրանի իսլամական հեղափոխության դեմ ԱՄՆ-ի դավադրություններին, այդ թվում Իրանի դեմ Պարտադրյալ պատերազմում Սադդամի նկատմամբ հովանավորության ձախողմանը, Սեյեդ Հասան Նասրոլլահն ասել է.«Իսլամական համակարգի ու առաջնորդի նկատմամբ ժողովրդական աջակցությունը, անցած 40 տարիներին Իրանի ժողովրդի հաջողության գաղտնիքն է եղել:
Լիբանանցիներին շնորհավորելով նոր կառավարության կազմավորման կապակցությամբ, Հեզբոլլահի գլխավոր քարտուղարը լիբանանյան բոլոր խմբավորումներին կոչ է արել պահպանել իրենց անդորրը և անկեղծորեն բանակցել իրենց երկրի շահերի ապահովման ու խնդիրների կարգավորման շուրջ և խուսափել լարվածություն առաջացնելուց: