Իրաքի տարածքը որևէ այլ երկրի դեմ չի օգտագործվելու. Ադել Աբդոլմահդի
https://parstoday.ir/hy/news/west_asia-i104086-Իրաքի_տարածքը_որևէ_այլ_երկրի_դեմ_չի_օգտագործվելու._Ադել_Աբդոլմահդի
Իրաքի վարչապետը, երեքշաբթի երեկոյան հակադարձելով Թրամփի հայտարարություններին, ընդգծել է, որ Բաղդադը թույլ չի տա իր տարածքն օգտագործել որևէ այլ երկրի դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 06, 2019 03:35 Asia/Tehran
  • Իրաքի տարածքը որևէ այլ երկրի դեմ չի օգտագործվելու. Ադել Աբդոլմահդի

Իրաքի վարչապետը, երեքշաբթի երեկոյան հակադարձելով Թրամփի հայտարարություններին, ընդգծել է, որ Բաղդադը թույլ չի տա իր տարածքն օգտագործել որևէ այլ երկրի դեմ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրն ամերիկյան «Սի Բի Էս Նյուզ» հեռուստակայանին տված հարցազրույցում հայտարարել էր. «Իրաքում ամերիկյան զորուժի ներկայության շարունակվելն Իրանի նկատմամբ մոտիկից վերահսկողությունն է»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրաքի վարչապետ Ադել Աբդոլմահդին, իր շաբաթական մամուլի ասուլիսի ժամանակ հերքելով Իրաքում ռազմաբազա ունենալու մասին Թրամփի հայտարարությունն, ասել է. «Իրաքում հաստատված ամերիկյան զորուժը ուսումնավարժական ստորաբաժանում է, որ Իրաքում ներկա է միջազգային կոալիցիայի շրջանակներում»:

Ավելի վաղ, Իրաքի նախագահ Բարհամ Սալեհն ու խորհրդարանի նախագահ Մոհամմեդ Ալ-Հալբուսին, արձագանքելով Թրամփի հայտարարությանն ընդգծել են, որ դա հակասում է Իրաքի սահմանադրությանն ու ազգային ինքնիշխանությանը: