Վարշավայի նիստը մահացած է ծնվել. ՊԱԿ
Պաղեստինի ազատագրական շարժման՝ ՊԱԿ-ի գլխավոր քարտուղարն հակադարձելով Լեհաստանում Վարշավայի նիստի գումարմանն ասել է. «Վարշավայի նիստի նպատակն է հանրային ուշադրությունը շեղել Սիոնիստական ռեժիմից»:
Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ՊԱԿ-ի գլխավոր քարտուղար և այդ շարժման կենտրոնական կոմիտեի անդամ Հոսեյն Ալ-Շեյխը, կիրակի օրն ասել է. «Վարշավայի նիստը մահացած է ծնվել և դրա նպատակն է հանրային ուշադրությունը շեղել Սիոնիստական ռեժիմի ոճրագործություններից ու Իրանի դեմ համախոհների բանակ հավաքագրել»:
ԱՄՆ-ն, իր տարածաշրջանային նպատակների շրջանակում, մտադիր է փետրվարի 13-ին և 14-ին «Միջին Արևելքում խաղաղությունն ու անվտանգությունը» խորագրով նիստ գումարել Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում:
Վաշինգտոնը հայտարարել է, որ 70 երկրներ, ԱԳ նախարարների մակարդակում մասնակցելու են այս նիստին, սակայն որոշ երկրներ վերջին օրերին հայտարարել են, որ չեն մասնակցելու Վարշավայի նիստին:
ԱՄՆ-ի այս քայլն իրանաֆոբիայի քաղաքականության տարածման ուղղությամբ Վաշինգտոնի վերջին ամիսների ապարդյուն ջանքերից է:
ԻԻՀ-ն տարածաշրջանում ամերիկյան-սիոնիստական առանցքի սադրանքներին ու քայլերին դիմակայելու ուղղությամբ հիմնական դերակատարություն ունի: