Իրաքում զանգվածային գերեզման է հայտնաբերվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i104471-Իրաքում_զանգվածային_գերեզման_է_հայտնաբերվել
Սիրիայի քրդական Ժողովրդավարական ուժերը, Իրաքի Ռաքքա նահանգի արվարձանում գտնվող Ալ-Ֆախիխե գյուղում զանգվածային գերեզման են հայտնաբերել, որտեղ 2000 մարդկանց աճյուններ են եղել: Մեծ հավանականությամբ, այդ աճյունները պատկանում են Սիրիայի խաղաղ բնակիչներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 16, 2019 15:01 Asia/Tehran
  • Իրաքում զանգվածային գերեզման է հայտնաբերվել

Սիրիայի քրդական Ժողովրդավարական ուժերը, Իրաքի Ռաքքա նահանգի արվարձանում գտնվող Ալ-Ֆախիխե գյուղում զանգվածային գերեզման են հայտնաբերել, որտեղ 2000 մարդկանց աճյուններ են եղել: Մեծ հավանականությամբ, այդ աճյունները պատկանում են Սիրիայի խաղաղ բնակիչներին:

Սիրիայի քրդական Ժողովրդավարական ուժերին կից աղբյուրները հայտարարել են, որ զանգվածային գերեզմանը բաղկացած է երկու մասից և մինչ այժմ 170 մարդու աճյուններ են դուրս բերվել գերեզմանից:

Սիրիայի քրդական Ժողովրդավարական ուժերն ավելի վաղ հայտնել էին, որ տարբեր գործողությունների արդյունքում, ավելի քան երկու հազար 500 մարդու աճյուններ են դուրս բերել Ռաքքա քաղաքում գտնվող զանգվածային գերեզմաններից, որոնք մահացել են 2017 թվականին: Այդ մարդիկ սպանվել են ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի իրականացրած օդային հարձակումների հետևանքով:

Ըստ հաղորդման,  կանխատեսվում է, որ Ռաքքայում զանգվածային գերեզմաններում թաղված  միջազգային կոալիցիայի հարձակումների  հետևանքով զոհերի թիվը հասնի  8 հազարի: