Բաղդադը դեմ է Իրաքում ամերիկացի զինվորականների ներկայությանը
«Մեդիա պայքար ԻԼԻՊ-ի դեմ» չորրորդ միջազգային կոնֆերանսում Ազգային անվտանգության հարցերով Իրաքի վարչապետի տեղակալն ասել է.«Բաղդադը դեմ է օտարերկրյա զինվորականների ներկայությանը և ԱՄՆ-ի ռազմաբազաների ստեղծմանն Իրաքի տարածքում»:
Ֆալեհ Ալ-Ֆայյազը չորեքշաբթի օրը Բաղդադում հստակեցրել է.«Միջազգային կոալիցիայի հետ Իրաքի համաձայնությունը միայն վերաբերում է ԻԼԻՊ-ի դեմ պայքարին և Իրաքի զինված ուժերի ռազմական ուսուցմանը: Ոչ մի պայմանավորվածություն ձեռք չի բերվել Իրաքի հողում ամերիկացի զինվորականների ներկայության և նրանց ռազմբազաների վերաբերյալ»:
Բարձր գնահատելով Իրանի իսլամական հանրապետության ջանքերը՝ ԻԼԻՊ թաքֆիրական -սիոնիստական խմբավորմանը հաղթելու գործում Իրաքին օգնելու համար, այդ երկրի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականն ասել է.«Իրաքը դեմ է իր տարածքը դառնա ուրիշներին վնասելու բազա և հարթակ»:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հստակորեն ընդգծել էր.«Բարաք Օբամայի կառավարությունն է ստեղծել ԻԼԻՊ խմբավորմանը , և ԱՄՆ ժամանակ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն էլ դեր է ունեցել այդ ահաբեկչական խմբավորման ստեղծման գործում»: