Բաղդադը դեմ է Իրաքում ամերիկացի զինվորականների ներկայությանը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i104620-Բաղդադը_դեմ_է_Իրաքում_ամերիկացի_զինվորականների_ներկայությանը
«Մեդիա պայքար ԻԼԻՊ-ի դեմ» չորրորդ միջազգային կոնֆերանսում Ազգային անվտանգության հարցերով Իրաքի վարչապետի տեղակալն ասել է.«Բաղդադը դեմ է օտարերկրյա զինվորականների ներկայությանը և ԱՄՆ-ի ռազմաբազաների ստեղծմանն Իրաքի տարածքում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 20, 2019 13:42 Asia/Tehran
  • Բաղդադը դեմ է Իրաքում ամերիկացի զինվորականների ներկայությանը

«Մեդիա պայքար ԻԼԻՊ-ի դեմ» չորրորդ միջազգային կոնֆերանսում Ազգային անվտանգության հարցերով Իրաքի վարչապետի տեղակալն ասել է.«Բաղդադը դեմ է օտարերկրյա զինվորականների ներկայությանը և ԱՄՆ-ի ռազմաբազաների ստեղծմանն Իրաքի տարածքում»:

Ֆալեհ Ալ-Ֆայյազը չորեքշաբթի օրը Բաղդադում հստակեցրել է.«Միջազգային կոալիցիայի հետ Իրաքի համաձայնությունը միայն վերաբերում է ԻԼԻՊ-ի դեմ պայքարին և Իրաքի զինված ուժերի ռազմական ուսուցմանը: Ոչ մի պայմանավորվածություն ձեռք չի բերվել Իրաքի հողում ամերիկացի զինվորականների ներկայության և նրանց ռազմբազաների վերաբերյալ»:

Բարձր գնահատելով Իրանի իսլամական հանրապետության ջանքերը՝ ԻԼԻՊ թաքֆիրական -սիոնիստական խմբավորմանը հաղթելու գործում Իրաքին օգնելու համար, այդ երկրի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականն ասել է.«Իրաքը դեմ է իր տարածքը դառնա ուրիշներին վնասելու բազա  և հարթակ»: 

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հստակորեն ընդգծել էր.«Բարաք Օբամայի կառավարությունն է ստեղծել ԻԼԻՊ խմբավորմանը , և ԱՄՆ ժամանակ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն էլ դեր է ունեցել այդ ահաբեկչական խմբավորման ստեղծման գործում»: