Իրաք. Պատժամիջոցների առկայությամբ հանդերձ, շարունակելու ենք համագործակցությունն Իրանի հետ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i104640-Իրաք._Պատժամիջոցների_առկայությամբ_հանդերձ_շարունակելու_ենք_համագործակցությունն_Իրանի_հետ
Իրաքի վարչապետի խորհրդատուն հայտարարել է. «ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցներով հանդերձ, Բաղդադը շարունակելու է էներգետիկայի ոլորոտւմ Իրանի հետ համագործակցությունը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 21, 2019 05:00 Asia/Tehran
  • Իրաք. Պատժամիջոցների առկայությամբ հանդերձ, շարունակելու ենք համագործակցությունն Իրանի հետ

Իրաքի վարչապետի խորհրդատուն հայտարարել է. «ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցներով հանդերձ, Բաղդադը շարունակելու է էներգետիկայի ոլորոտւմ Իրանի հետ համագործակցությունը»:

 

Աբդուլքարիմ Հաշեմ Մոսթաֆան, չորեքշաբթի օրը Մոսկվայում կայացած Վալդայի միջազգային բանավիճային ակումբի նստաշրջանում ունեցած ելույթում անդրադառնալով Իրանից բնական գազի և էլեկտրաէներգիայի գնումը դադարեցնելու կապակցությամբ Իրաքի նկատմամբ ԱՄՆ-ի ճնշումներին, ասել է. «Իրաքն ԱՄՆ-ին զգուշացրել է, որ չի մասնակցելու տարածաշրջանում այդ երկրի քաղաքականություններին»:

Անդրադառնալով Իրանի Կենտրոնական բանկի նախագահի Իրաք կատարած այցին, նա նշել է. «Այս այցի ընթացքում քննակվել է եվրոյով կամ Իրաքի դինարով առևտուր իրականացնելու հարցը»:

Իրանի և Իրաքի Կենտրոնական բանկերի նախագահներ Աբդուլնասեր Հեմմաթին և Ալի Ալլաղը ստորագրել են եերկու երկրների միջև ֆինասնական փոխանակումների փաստաթուղթը:

Փաստաթղթում հաստատվել է Իրանից բնական գազի ու էլեկտրաէներեգիայի և այլ ապրանքների գնման ժամանակ ֆինասնական վճարումների մեխանիզմը: