Իրաք. Պատժամիջոցների առկայությամբ հանդերձ, շարունակելու ենք համագործակցությունն Իրանի հետ
Իրաքի վարչապետի խորհրդատուն հայտարարել է. «ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցներով հանդերձ, Բաղդադը շարունակելու է էներգետիկայի ոլորոտւմ Իրանի հետ համագործակցությունը»:
Աբդուլքարիմ Հաշեմ Մոսթաֆան, չորեքշաբթի օրը Մոսկվայում կայացած Վալդայի միջազգային բանավիճային ակումբի նստաշրջանում ունեցած ելույթում անդրադառնալով Իրանից բնական գազի և էլեկտրաէներգիայի գնումը դադարեցնելու կապակցությամբ Իրաքի նկատմամբ ԱՄՆ-ի ճնշումներին, ասել է. «Իրաքն ԱՄՆ-ին զգուշացրել է, որ չի մասնակցելու տարածաշրջանում այդ երկրի քաղաքականություններին»:
Անդրադառնալով Իրանի Կենտրոնական բանկի նախագահի Իրաք կատարած այցին, նա նշել է. «Այս այցի ընթացքում քննակվել է եվրոյով կամ Իրաքի դինարով առևտուր իրականացնելու հարցը»:
Իրանի և Իրաքի Կենտրոնական բանկերի նախագահներ Աբդուլնասեր Հեմմաթին և Ալի Ալլաղը ստորագրել են եերկու երկրների միջև ֆինասնական փոխանակումների փաստաթուղթը:
Փաստաթղթում հաստատվել է Իրանից բնական գազի ու էլեկտրաէներեգիայի և այլ ապրանքների գնման ժամանակ ֆինասնական վճարումների մեխանիզմը: