Ամերիկացի զորայինները գողացել են Իրաքի արժեքավոր պատմական նմուշները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i104777-Ամերիկացի_զորայինները_գողացել_են_Իրաքի_արժեքավոր_պատմական_նմուշները
Իրաքի խորհրդարանի ներկայացուցիչ Մահմուդ Քարիմը հայտարարել է ամերիկացի զորայինների կողմից Իրաքի արժեքավոր պատմական նմուշների գողության մասին, հավելելով, որ կառավարությունը շուտով պահանջելու է վերադարձնել այդ նմուշները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 25, 2019 04:38 Asia/Tehran
  • Ամերիկացի զորայինները գողացել են Իրաքի արժեքավոր պատմական նմուշները

Իրաքի խորհրդարանի ներկայացուցիչ Մահմուդ Քարիմը հայտարարել է ամերիկացի զորայինների կողմից Իրաքի արժեքավոր պատմական նմուշների գողության մասին, հավելելով, որ կառավարությունը շուտով պահանջելու է վերադարձնել այդ նմուշները:

Ալ Ալամի հաղորդման համաձայն, 2003-2011թթ. Իրաքում ներկայության ժամանակ, ամերիկացի զինվորները գողացել են մեծ թվով պատմական նմուշներ ու ոսկու ձուլակտորներ:

Քարիմը նշել է, որ վերջին տարիներին, ԱՄՆ-ի հովանավորությունը վայելող ահաբեկչական խմբերն Իրաքի Նինվե և Սալահեդդին նահանգներից գողացված պատմական նմուշները տեղափոխել են ԱՄՆ, նպատակ ունենալով մոռացության մատնել  Իրաքի հինավուրց պատմությունն ու քաղաքակրթությունը:

Մահմուդ Քարիմը նշել է, որ Իրաքից գողացված պատմական նմուշների մեծ մասը վաճառվել է արտասահմանյան աճուրդներոմ: Նրա խոսքերով, Իրաքից գողացված ասորական պատի մասնիկը, Christie աճուրդում վաճառվել է 27 միլիոն դոլարով: