Բայդենն ու Էրդողանը Ստամբուլում քննարկել են ԻՊ դեմ պայքարում համագործակցության հարցը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i1048-Բայդենն_ու_Էրդողանը_Ստամբուլում_քննարկել_են_ԻՊ_դեմ_պայքարում_համագործակցության_հարցը
ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում ավելի սերտ համագործակցության հարցը Ստամբուլում կայացած հանդիպման ժամանակ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 25, 2016 08:28 Asia/Tehran
  • Բայդենն ու Էրդողանը Ստամբուլում քննարկել են ԻՊ դեմ պայքարում համագործակցության հարցը

ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում ավելի սերտ համագործակցության հարցը Ստամբուլում կայացած հանդիպման ժամանակ:

Հունվարի 21-ին Բայդենը մեկնել էր Թուրքիա։ Այցի շրջանակում նախատեսված էր նրա հանդիպումը Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հետ։

Հանդիպման ժամանակ Բայդենն ու Էրդողանը քննարկել են նաև Թուրքիայի և Իրաքի միջև վերջերս առաջացած լարվածության լիցքաթափման կարևորությունը «վերջինիս ինքնիշխանության հանդեպ հարգանքի ոգով»։

Հիշեցնենք, որ դեկտեմբերին Թուրքիան զորք էր մտցրել Իրաք՝ քուրդ «փեշմերգաներին» ԻՊ-ի դեմ պայքարին պատրաստելու պատրվակով: Իրաքի ԱԳՆ-ն երկրի տարածք Թուրքիայի զորքերի տեղակայումն առանց Բաղդադի հետ համաձայնության գնահատել է որպես «թշնամական գործողություն»։

armedia.am

25/12016