Լիբանանում Սիրիայի դեսպան.«Սիրիայի ապագայում առաջնահերթությունն Իրանն է»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i105027-Լիբանանում_Սիրիայի_դեսպան._Սիրիայի_ապագայում_առաջնահերթությունն_Իրանն_է
Լիբանանում Սիրիայի դեսպանն ասել է.«Սիրիայի նախագահ Բաշար Ասադի Թեհրան կատարած ուղևորության կարևորագույն պատգամն այն է, որ այդ երկրի ապագայում Իրանն առաջնահերթություն ունի»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 03, 2019 15:02 Asia/Tehran
  • Լիբանանում Սիրիայի դեսպան.«Սիրիայի ապագայում առաջնահերթությունն Իրանն է»

Լիբանանում Սիրիայի դեսպանն ասել է.«Սիրիայի նախագահ Բաշար Ասադի Թեհրան կատարած ուղևորության կարևորագույն պատգամն այն է, որ այդ երկրի ապագայում Իրանն առաջնահերթություն ունի»:

ԻՌՆԱ գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի հետ Ասադի հանդիպմանը, Ալի Աբդոլքարիմ Ալին ասել է.«Այդ այցի կարևորագույն նպատակն էր խորացնել բարեկամական կապերը և բարձր գնահատել ահաբեկիչների դեմ պայքարում Իրանի ցուցաբերած օժանդակությունը »:

Անդրադառնալով Թեհրան-Դամասկոս հարաբերությունների մակարդակին, Լիբանանում Սիրիայի դեսպանն ասել է.«Այն պայմաններում, երբ երկու երկիրը տնտեսական շրջափակումների մեջ են գտնվում,  ապացուցել են բարեկամական խորը հարաբերությունները»: