Լիբանանում Սիրիայի դեսպան.«Սիրիայի ապագայում առաջնահերթությունն Իրանն է»
Մարտ 03, 2019 15:02 Asia/Tehran
Լիբանանում Սիրիայի դեսպանն ասել է.«Սիրիայի նախագահ Բաշար Ասադի Թեհրան կատարած ուղևորության կարևորագույն պատգամն այն է, որ այդ երկրի ապագայում Իրանն առաջնահերթություն ունի»:
ԻՌՆԱ գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի հետ Ասադի հանդիպմանը, Ալի Աբդոլքարիմ Ալին ասել է.«Այդ այցի կարևորագույն նպատակն էր խորացնել բարեկամական կապերը և բարձր գնահատել ահաբեկիչների դեմ պայքարում Իրանի ցուցաբերած օժանդակությունը »:
Անդրադառնալով Թեհրան-Դամասկոս հարաբերությունների մակարդակին, Լիբանանում Սիրիայի դեսպանն ասել է.«Այն պայմաններում, երբ երկու երկիրը տնտեսական շրջափակումների մեջ են գտնվում, ապացուցել են բարեկամական խորը հարաբերությունները»:
Պիտակ