Ասադ. Տնտեսական շրջափակումը, Սիրիայի դեմ պատերազմի նոր ձեւ է
Սիրիայի նախագահը հայտարարել է. «Սիրիայի դեմ պատերազմը նոր ձեվ է ստացել, որի հիմքում տնտեսական շրջափակումն ու տնտեսական պատերազմն է»:
Չինաստանի փոխարտգործնախարար Չեն Սյանգ Դոնգի հետ Դամասկոսում կայացած հանդիպման ժամանակ, Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ասել է. «Միջազգային քաղաքական իրավիճակը փոփոխվել է ե տարաձայնությունները, որոնք նախկինում լուծվում էին բանակցությունների միջոցով, այսօր լուծվում են նոր ձեվերով, այդ թվում՝ պատժամիջոցներով, տնտեսական ճնշումներով ու ահաբեկչությամբ»:
Նշելով, որ ահաբեկչության դեմ պայքարը միջազգային պայքար է եվ ահաբեկչությունը չի սահմանափակվում կոնկրետ աշխարհագրական տարածքով, Ասադը հավելել է. «Ահաբեկչության դեմ պայքարը պետք է տարվի ոչ միայն ռազմական ճանապահով, այլ նաեվ մտավոր ու գաղափարական ուղով»:
Չինաստանի փոխարտգործնախարարն ընդգծել է Պեկինի հովանավորությունը Սիրիայի նկատմամբ՝ տարբեր ճանապարհներով իր կայունությունն ապահովելու հարցում: