Ասադ. Տնտեսական շրջափակումը, Սիրիայի դեմ պատերազմի նոր ձեւ է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i105268-Ասադ._Տնտեսական_շրջափակումը_Սիրիայի_դեմ_պատերազմի_նոր_ձեւ_է
Սիրիայի նախագահը հայտարարել է. «Սիրիայի դեմ պատերազմը նոր ձեվ է ստացել, որի հիմքում տնտեսական շրջափակումն ու տնտեսական պատերազմն է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 10, 2019 19:01 Asia/Tehran
  • Ասադ. Տնտեսական շրջափակումը, Սիրիայի դեմ պատերազմի նոր ձեւ է

Սիրիայի նախագահը հայտարարել է. «Սիրիայի դեմ պատերազմը նոր ձեվ է ստացել, որի հիմքում տնտեսական շրջափակումն ու տնտեսական պատերազմն է»:

Չինաստանի փոխարտգործնախարար Չեն Սյանգ Դոնգի հետ Դամասկոսում կայացած հանդիպման ժամանակ, Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ասել է. «Միջազգային քաղաքական իրավիճակը փոփոխվել է ե տարաձայնությունները, որոնք նախկինում լուծվում էին բանակցությունների միջոցով, այսօր լուծվում են նոր ձեվերով, այդ թվում՝ պատժամիջոցներով, տնտեսական ճնշումներով ու ահաբեկչությամբ»:

Նշելով, որ ահաբեկչության դեմ պայքարը միջազգային պայքար է եվ  ահաբեկչությունը չի սահմանափակվում կոնկրետ աշխարհագրական տարածքով, Ասադը հավելել է. «Ահաբեկչության դեմ պայքարը պետք է տարվի ոչ միայն ռազմական ճանապահով, այլ նաեվ մտավոր ու գաղափարական ուղով»:

Չինաստանի փոխարտգործնախարարն ընդգծել է Պեկինի հովանավորությունը Սիրիայի նկատմամբ՝ տարբեր ճանապարհներով իր կայունությունն ապահովելու հարցում: