Իրաք.«Գոլանի բարձունքների մասին իր հայտարարություններով Թրամփը խախտում է միջազգային օրեքնները»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i105690-Իրաք._Գոլանի_բարձունքների_մասին_իր_հայտարարություններով_Թրամփը_խախտում_է_միջազգային_օրեքնները
Իրաքի ԱԳ նախարարությունը անօրինական է համարել Գոլանի բարձունքներում Թրամփի կողմից Իսրայելի իշխանության ճանաչումը, շեշտելով. «Այս քայլի միջազգային օրենքների խախտում է համարվում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 23, 2019 14:41 Asia/Tehran
  • Իրաք.«Գոլանի բարձունքների մասին իր հայտարարություններով Թրամփը խախտում է միջազգային օրեքնները»

Իրաքի ԱԳ նախարարությունը անօրինական է համարել Գոլանի բարձունքներում Թրամփի կողմից Իսրայելի իշխանության ճանաչումը, շեշտելով. «Այս քայլի միջազգային օրենքների խախտում է համարվում»:

Հինջշաբթի օրն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թուիթերյան էջում գրել է.«52 տարի հետո հասել է ժամանակը, որ ԱՄՆ-ն պաշտոնապես ճանաչի Իսրայելի իշխանությունը Գոլանի բարձունքների վրա»:

Սումերիա Նյուզի հաղորդմամբ շաբաթ օրը Իրաքի ԱԳ նախարարության խոսնակը հայտարարել է.«Գոլանի բարձունքերի վրա Իսրայելի իշխանության ճանաչումը  բռնազավթման օրինականացում է նշանակում»:

Շեշտը դնելով ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերի գործադրման վրա, Իրաքի ԱԳ նախարարության խոսնակը հավաստել է, որ Սիոնիստական ռեժիմը հնարավորինս շուտ պետք է վերջ տա իր զավթողական գործողություններին: Նա ասել է, որ ցանակացած տարածքի բռնազավթում օրինական չի համարվում: 

Ավելի վաղ Սիրիայի ԱԳ նախարարությունը հանդես գալով մի հաղորդագրությամբ անդրադարձել էր այն խնդրին, որ Թրամփն իր որոշմամբ խախտում է ՄԱԿ-ի ԱԽ-ի թիվ 497 բանաձևը և հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ծաղրանքի է ենթարկել միջազգային օրինականությունը և խախտում է միջազգային բանաձևերը:

1981 թ. ՄԱԿ-ի ԱԽ-ում վավերացված թիվ 497 բանաձի համաձայն բացարձակապես մերժվում է Գոլանի բարձունքների վերաբերյալ Սիոնիստական ռեժիմի որոշումներն ու քայլերը և անօրինական է համարվում այդ տարածքը օկուպացված տարածքներիկ կցելու Իսրայելի ձգտումը: