Սիրիա. Գոլանի բարձունքների վերաբերյալ Թրամփի որոշումը ՄԱԿ-ի կանոնադրության խախտում է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i105833-Սիրիա._Գոլանի_բարձունքների_վերաբերյալ_Թրամփի_որոշումը_ՄԱԿ_ի_կանոնադրության_խախտում_է
Չորեքշաբթի օրը, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետին հղած նամակում, Սիրիայի ԱԳ նախարարը նշել է, որ Սիրիայի Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնավարությունը ճանաչելու Դոնալդ Թրամփի որոշումը, ՄԱԿ-ի և միջազգային իրավունքի կոպիտ խախտում է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 28, 2019 05:09 Asia/Tehran
  • Սիրիա. Գոլանի բարձունքների վերաբերյալ Թրամփի որոշումը ՄԱԿ-ի կանոնադրության խախտում է

Չորեքշաբթի օրը, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետին հղած նամակում, Սիրիայի ԱԳ նախարարը նշել է, որ Սիրիայի Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնավարությունը ճանաչելու Դոնալդ Թրամփի որոշումը, ՄԱԿ-ի և միջազգային իրավունքի կոպիտ խախտում է:

Նամակում, Սիրիայի ԱԳ նախարարը Բաչելետին կոչ է արել կոշտ դիրքորոշում ցուցաբերել Թրամփի անօրինական գործողությունների նկատմամբ:

Նա նշել է. «ԱՄՆ-ն, միջազգային իրավունքի ոտնահարմամբ, փորձում է  աջակցել Իսրայելին՝ օրինականացնելու վերջինիս բռնությունները»:

Երկուշաբթի օրը, խախտելով միջազգային իրավունքը և ՄԱԿ-ի ու ԱԽ-ի բանաձևերը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրևամփն ըդնունեց որոշում, որով Վաշինգտոնը ճանաչում է  Սիրիայի բռնագրավված Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնավարությունը:

1967թ Իսրայելի ռեժիմը գրավեց Սիրիայի Գոլանի բարձունքների 200քկմ տարածքը, այնուհետև դրանք կցեց բռնագրավված տարածքներին: Միջազգային հանրությունը երբեք չի ընդունել այս քայլի օրինականությունը: