Սիրիայի ժողովուրդը ցույց է անցկացրել Գոլանի բարձունքներում Իսրայելի ինքնիշխանության ճանաչման դեմ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i105880-Սիրիայի_ժողովուրդը_ցույց_է_անցկացրել_Գոլանի_բարձունքներում_Իսրայելի_ինքնիշխանության_ճանաչման_դեմ
Սիրիայի ժողովուրդը դատապարտել Գոլանի բարձունքներում Իսրայելի ինքնիշխանության ճանաչումը:
(last modified 2026-04-25T14:25:32+00:00 )
Մարտ 29, 2019 16:08 Asia/Tehran
  • Սիրիայի ժողովուրդը ցույց է անցկացրել Գոլանի բարձունքներում Իսրայելի ինքնիշխանության ճանաչման դեմ

Սիրիայի ժողովուրդը դատապարտել Գոլանի բարձունքներում Իսրայելի ինքնիշխանության ճանաչումը:

Մարտի 25-ին, միջազգային բանաձևերի հակառակ և Անվտանգության խորհրդի բանաձևերին հակասող քայլի դիմելով, ԱՄՆ-ի նախագահ՝ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով Վաշինգտոնը պաշտոնապես ճանաչում է Սիրիայի Գոլանի բարձունքներում Սիոնիստական ռեժիմի ինքնավարությունը:

Սիրիայի պաշտոնական լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Դամասկոսի մեծ թվով բնակիչներ համախմբվելով ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց, բողոքել են ԱՄՆ-ի նախագահի այդ քայլի դեմ և իրենց համերաշխությունն են հայտնել Գոլանի բարձունքների բնակիչներին:

Հավաքի մասնակիցները Դամասկոսում ՄԱԿ-ի գրասենյակի մամլո խորհրդական՝ Խալեդ Ալ-Մեսրիին ուղղված հաղորդագրության մեջ հայտարարել են, որ Թրամփի այդ քայլը հակասում է ՄԱԿ-ի հռչակագրին և Սիրիայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության խախտում է համարվում:

Սիոնիստական ռեժիմը 1967թ. Գոլանի բարձունքներում գրավել է Սիրիայի տարածքի շուրջ 1200 քկմ: