Ասադը Վենեսուելայի կառավարությանն ու ժողովրդին հորդորում է դիմադրել
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Դամասկոսում Վենեսուելայի ԱԳ նախարար Խորխե Արեասայի հետ հանդիպման ժամանակ վստահեցրել է,որ Վենեսուելան դիմադրությամբ կհաջողի հաղթահարել երկրում տիրող ներկա ճգնաժամը և վերականգնել կայունությունը:
Անդրադառնալով Վենեսուելայի դեմ ԱՄՆ-ի և որոշ արևմտյան երկրների վարած քաղաքականությանն ու կիրառած պատժամիջոցներին,Բաշար Ասադն ասել է.«Որոշ արևմտյան երկրներ ու Միացյալ Նահանգներն այդ քաղաքականությունը վարում են այն երկրների նկատմամբ,որոնք դեմ են նրանց քաղաքականություններին»:
Ասադը հավելել է.«Այն ինչ տեղի է ունենում Վենեսուելայում, նման է Սիրիայում տեղի ունեցած դեպքերին:Նրանց նպատակն է այս երկրներին զրկել անկախ որոշում կայացնելու իրավունքից,ինչը հակասում է միջազգային իրավունքին ու ՄԱԿ-ի կանոնագրին,որոնց համաձայն՝ պետք է հարգել երկրների ինքնիշխանության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքը»:
Հանդիպման ժամանակ Վենեսուելայի ԱԳ նախարարն ասել է.«Միացյալ Նահագներն իր քայլերով նպատակ ունի իշխել Վենեսուելային և այս երկրի ժողովրդին»:
Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Ալ-Մուալեմը Արեասայի հետ հանդիպման ժամանակ ասել է.«Այս երկիրն ամեն գնով կազատագրի Գոլանի բարձունքներն իսրայելական օկուպացիայից»:
Վալիդ Ալ-Մուալեմն ընդգծել է.«Գոլանի բարձունքների նկատմամբ Սիրիայի իրավունքը չի փոխվել և Գոլանի բարձունքների ազատագրման համար ռազմական տարբերակը քննարկվում է»:
Դամասկոսում իր վենեսուելացի պաշտոնակից Խորխե Արեասայի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ Սիրիայի ԱԳ նախարարն ասել է.«Վենեսուելայի դեմ իրականացվող ոտնձգությունների փորձը մենք ճաշակել ենք ահաբեկչության դեմ ութամյա պատերազմի ընթացքում,որն ուղեկցվել է ԱՄՆ-ի սադրանքներով»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս ստորագրել է հրամանագիր,որով Վաշինգտոնը պաշտոնապես ճանաչում է Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների հանդեպ: